Վրաստան

Մարտ 4, 2010թ. 12:10

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման առիթով Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, թե այն պահին, երբ Բաքուն տեղեկություն կստանա, որ այդ ճանապարհով Հայաստանին զենք է մատակարարվոււմ,  ապա կդիմի կտրուկ քայլերի: Պարզվում է «Վերին Լարս» անցակետի բացումը լրջորեն մտահոգել է  Ադրբեջանի իշխանություններին: Ինչպես հայտնում է  «Regnum» գործակալությունը,  Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, թե անցակետի բացումը կարող է […]


Մարտ 3, 2010թ. 17:36

«Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: Ինչպես նշված է կուսակցությքան տարածած հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը կարևոր հարց է Վրաստանի միասնության համար»: Սակայն կուսակցության մամուլի գրասենյակը չի մանրամասնում, թե Մոսկվայում ում հետ է հանդիպելու Բուրջանաձեն: ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 18:52

Երեկ երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում: Թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել և հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին թուրք լրատվամիջոցները  շրջանառել են Վրաստանի […]


Մարտ 2, 2010թ. 11:30

Քաղաքագետները շարունակում են քննարկել, թե, արդյո՞ք, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսելու գործընթացը կարող է վտանգել հայ-վրացական հարաբերություններին: Նկատենք, որ Վրաստանում այս հանագամանքին սկզբից ևեթ վերաբերվեցին նկատելի խանդով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը, որի տարածքով են անցնում հայկական ապրանքների զգալի մասը, հայ-թուրքաան սահմանի բացման դեպում  կկորցնի իր տրանզիտային դերը: Սակայն այս ամենով հանդերձ, հայ փորձագետները կարծում […]


Մարտ 1, 2010թ. 17:21

Մարտի 1-ից վերսկսվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունով հայերեն հաղորդումների հեռարձակումը։ Այսուհետև «Մոամբե» տեղեկատվական ծրագրով, բացի վրացերենից, հաղորդվող լուրերը օրը մի քանի անգամ  կհեռարձակվեն նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամանությունների լեզուներով։ Ինչպես հաղորդում է Վրաստանի ռուսալեզու «Կովկասյան առաջին» հառուստաալիքը նորությունների թողարկումները կհեռարձակվեն բնակչության համար հարմար ժամերին՝ երեկոյան եթերաժամերի ընթացքում։ Նշենք, որ Վրաստանի հեռուսատաեթերից նորությունների հայկական թողարկումը, որը […]


Մարտ 1, 2010թ. 09:00

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս»  հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: Վրաստանի […]


Փետրվար 26, 2010թ. 19:05

Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում տիրող խառնաշփոթն էլ ավելի է մեծացել, որը կապված է Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի նոր կարգադրության հետ: Ըստ այդ կարգադրության` Վրաստանի բոլոր հանրային դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին արգելվում է առանց կրթության և գիտության մամլո կենտրոնի համաձայնության, լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելը: Ըստ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում լույս տեսնող «Հարավային դարպաս» երկլեզու թերթի […]


Փետրվար 23, 2010թ. 15:03

Վրաստանի պետական նախարար, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին փետրվարի  22-23-ին ՄԱԿ-ում ներկայացնում է Վրաստանի կառավարության ռազմավարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ: «Մեծ նշանակություն ունի այն հարցի քննարկումը, թե ինչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ն այդ ձեւաչափում եւ վերոնշյալ ռազմավարության իրականացման գործում»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման […]


Փետրվար 18, 2010թ. 16:02

Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 3 մլրդ 428 մլն 068 հազ. դոլար: Այս մասին հայտնում է News Georgia-ն: Վրաստանն ունի 17 երկկողմ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 553մլն 839 հազ. դոլար: Մենախոշոր վարկատուների շարքին են դասվում Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, ԱՄՆ եւ Թուրքիան: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 16:13

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնել։ Թբիլիսին ցանկանում է Մոսկվայից 40 միլիարդ դոլար պահանջել` որպես փոխհատուցում  այն վնասի, որը Ռուսաստանը հասցրել է Վրաստանին՝ 1990թ ի վեր Աբխազիայում և Հարավային Օսիայում իր կատարած գործողություններով։ Ի դեպ, այս հաշվարկները կատարել է Վրաստանի խորհրդանաում այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը։ ArmAr.am