Հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, եվ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը:
Տարածաշրջան
Ադրբեջանը պատմա-քաղաքական պահանջներ է ներկայացնել տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ: Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որում ներկայացնում է Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ: Նամակի հստակ պարունակությունը հայտնի չէ, սակայն թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքական կողմը պահանջում է, որ համակարգը ստեղծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում, և նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համակարգի վերաբերյալ ընդունված փաստաթղթում ոչ […]
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը համաձայնվել է Իրանի առաջարկած ժամկետին “վեցնյակի” հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների համար օր ընդունվել է դեկտեմբերի 5-ը: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Էշթոնին մոտ ԵՄ պաշտոնակատարը: Նշվում է նաև, որ որպես բանակցությունների անցկացման վայր միջնորդների խումբը նախընտրում է Ժնևը:
…որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը:
Սթափ մնալու բոլոր պատճառները ունինք։ Ոչ միայն լիբանանահայերս, այլ նաեւ՝ ամբողջ լիբանանցի ժողովուրդը։
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել:»
Երէկ Այա Սոֆիա տաճարն էր, ապա Կարս քաղաքի Առաքելոց արքայակերտ մայր եկեղեցին (Բագրատունիներու թագաւորութեան հրաշալիքներէն մէկը), իսկ ներկայիս՝ Հոկտեմբեր 2010-ին, հայկական մայրաքաղաքներէն երբեմնի ամէնէն չքնաղ ու բազմամարդ, Անի մայրաքաղաքի հայ ճարտարապետութեան գլուխ գործոց ու առհասարակ քրիստոնէական սրբավայրերու մէջ իր ուրոյն տեղը ունեցող ինքնատիպ Անիի Մայր Տաճարը: Ի՞նչ հեգնանք: Հայոց հպարտութիւն Տրդատ ճարտարապետի վերանորոգած Այա Սոֆիայի […]
Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, անդամներ Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեցին նոյեմբերի 1-ից 4-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ 36-րդ լիագումար նիստի աշխատանքներից։ Պատվիրակության ղեկավարի հավաստմամբ, քննարկման հիմնական թեման եղել է «Միջմշակութային եւ միջքաղաքակրթական շփումներն ու խորհրդարանների […]




