Տարածաշրջան

Նոյեմբեր 11, 2010թ. 11:52

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան: Այցի նպատակը` նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալիք  Կասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցությունն է:: Ահմադինեջադը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Սպասվում են հանդիպումներ նաև գագաթնաժողովին մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: ArmAr.am


Նոյեմբեր 11, 2010թ. 10:15

«Եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և բանակցություններ սկսի Վրաստանի հետ, Վրաստանը միշտ պատրաստ կլինի այդ բանակցություններին»:


Նոյեմբեր 11, 2010թ. 10:00

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Թեհրանում ընթացող  «Համագործակցության ասիական երկխոսության» նիստի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Մանուչեհեր Մոթաքիի և Վլադիմիր Նորովի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Նախարարները կարծիք են հայտնել, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես  տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերում:


Նոյեմբեր 10, 2010թ. 17:17

«Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:


Նոյեմբեր 10, 2010թ. 11:00

Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել’ Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ: Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին’ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի […]


Նոյեմբեր 10, 2010թ. 10:30

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ, ուր նշված է. «Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», – ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում: «Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի […]


Նոյեմբեր 10, 2010թ. 10:08

«Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ: Այդուհանդերձ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականին այն առումով, որ «այս ընտրությունների անցկացումը ընդհանուր առմամբ նշանակալի չէր նշելու, թե երկրի ժողովրդավարական զարգացման առումով լուրջ առաջընթաց կա», -ասված է ԱՄՆ պետքարտուղարության հանրային […]


Նոյեմբեր 10, 2010թ. 09:22

Նոյոմբերի 12-16-ին Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից առաջ այդ նիստը մեծ նշանակություն ու կարևորություն ունի Վրաստանի համար, քանի որ պետք է ընդունվի հատուկ որոշում Վրաստանի վերաբերյալ: Նախատեսվում է նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի ելույթը նիստի ժամանակ:


Նոյեմբեր 10, 2010թ. 09:04

Թուրքիոյ նախագահին կատարած յայտարարութիւնը, թէ կը շարունակուին Երեւան-Անգարա անձայն յարաբերութիւնները հաւանաբար նուազ ուշադրութեան արժանանային…


Նոյեմբեր 10, 2010թ. 08:27

Իրանում տեղի է ունենում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերով խորհրդակցություն: Վերջինիս մասնակցում է թուրքմենական պատվիրակությունը ԱԳ նախարար, փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Թուրքմենստանի նախագահի մամլո ծառայությունը: