Տարածաշրջան

Հուլիս 2, 2010թ. 22:37

«Չմոռանանք, որ Արցախը, ըստ «Human Rights Watch»-ի զեկույցների, ճանաչվել է շատ ավելի ժողովրդավար, քան հարևան Ադրբեջանը»:


Հուլիս 2, 2010թ. 22:28

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքների մասին օրենք, որից հանվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին կետը: Այդ որոշման օգտին քվեարկել են 279 պատգամավորներից 259-ը: Օրենսդրական նախագիծը խորհրդարան է մտցրել նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ այսօր Կիևում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար […]


Հուլիս 2, 2010թ. 09:35

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքների մասին օրենք, որից հանվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին կետը: Այդ որոշման օգտին քվեարկել են 279 պատգամավորներից 259-ը: Օրենսդրական նախագիծը խորհրդարան է մտցրել նախագահ Վիկտոր Յանուկովիչը: ArmAr.am


Հուլիս 1, 2010թ. 23:59

ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը դեմ չէ Իրանի և Վրաստանի համագործակցությանը, եթե այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, պատասխանելով վերոնշյալ երկու երկրների միջև խորացող կապերի մասին հարցին: «Ինչ վերաբերում է Իրանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին, ապա կարող եմ միայն ասել, թե մենք հարգում ենք ինքնիշխան […]


Հուլիս 1, 2010թ. 23:04

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող […]


Հուլիս 1, 2010թ. 17:08

«Արդեն այն, որ ԱՄՆ պետքարտուղարը նման այց է կատարում` խոսուն հանգամանք է»,- անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջան սպասվող այցին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա համոզմունք է հայտնել, որ այցը ծրագրված է եղել դեռ վաղուց, սակայն վերջին իրադարձությունները ու հատկապես եռանախագահների ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությունը եթե ոչ արագացրեց այն, […]


Հուլիս 1, 2010թ. 16:16

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը խոսելով հայ-ադրբեջանական վերջին ռազմաքաղաքական զարգացումների մասին, նշել է, որ հրադադարի պայմանը առաջին ու վերջին անգամը չէ, որ խախտվում է Ադրբեջանի կողմից: Սակայն ադրբեջանցիների փոքր սադրանքները պատերազմի չեն վերածվում, քանի որ իմանալով իրենց ռազմական կարգավիճակը, լավ գիտեն նաեւ մեր սպառազինությունն ու պատրաստականությունը: Անդրադառնալով այդպիսի սադրանքների հոգեբանական ազդեցությանը` վերջինս […]


Հուլիս 1, 2010թ. 15:47

Բուլղարիան ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդար լուծում ստանա. Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Նա նշել է, որ Սոֆիան անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մենք ցանկանում ենք, որ մոտ ժամանակներս գտնվի այդ հակամարտության արդար լուծումը, քանի որ դրա կարգավորումը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի հաջող զարգացմանը»,- […]


Հուլիս 1, 2010թ. 15:35

յս ֆիլմը ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի համար է` որպես ապացույց, թե ինչ է կատարվել 1988 թ. Սումգայիթում…


Հուլիս 1, 2010թ. 13:11

Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին: Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների […]