Տարածաշրջան

Ապրիլ 8, 2014թ. 23:10

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։


Ապրիլ 8, 2014թ. 22:41

Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ […]


Ապրիլ 8, 2014թ. 20:50

Այսօր ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ԵԽ ԽՎ-ում ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Հայ պատգամավորն անընդունելի է համարել, որ չճանաչված մեկ այլ պետություն` Պաղեստինը, կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ոչ: Ավելին՝ Ն.Զոհրաբյանն առաջարկել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ ԽՎ-ում քննարկվի […]


Ապրիլ 8, 2014թ. 19:22

“Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը: ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք: Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ”:


Ապրիլ 7, 2014թ. 23:48

Սա կարելի է բացատրել նրանով, որ նախօրեին իրար հետեւից Ադրբեջան այցելեցին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու վարչապետը։ Ռ.Էրդողանը Բաքվում հերթական անգամ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին Ղարաբաղի հարցում եւ զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերեց ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու համար անհրաժեշտ՝ «Տրանս-Անատոլիա» գազատարի շինարարության շուրջ։ Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան փորձում է լրացուցիչ պարտավորություններ ստանձնել Ադրբեջանի անվտանգության […]


Ապրիլ 7, 2014թ. 23:32

Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ. հայտնում է yerkirmedia-ն: Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էրերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ […]


Ապրիլ 6, 2014թ. 16:43

yerakouyn.com կայքը տեղեկացնում է, որ «Քաթայէպ անսար ալ Շամ» խմբաւորումը տեսանիւթ մը տեղադրած է, ուր կը յայտնէ, որ իրենք քեսապ մնացած ծերունիները մեքենաներով Թուրքիա կը տեղափոխէ: Մեր ստոյգ տեղեկութիւններով տեսանիւթին մէջ յայտնուած անձերէն ինն քեսապցի հայեր են, մնացածի մասին ստոյգ տեղեկութիւններ չունինք։ Տեսանիւթի տակ գրուած է անհիմն այն տեղեկութիւնը, որ իբր հայերը իրենց կամքին համաձայն […]


Ապրիլ 5, 2014թ. 16:24

Украина не раз поддерживала своим голосованием по Нагорно-Карабахскому урегулированию азербайджанскую позицию.


Ապրիլ 5, 2014թ. 16:09

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհրդի անդամներ Վիրջինիա Գոնսալես Գասն ու Մարիա Ռախել Հերերոն երեքշաբթի հայտարարություն են տարածել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին։ Ինչպես նշում է asbarez.com-ը, հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 24-ը պետք է լինի 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը։ Բացի այդ խորհուրդը հավանություն է տվել անդամ Պաբլո Ֆերեյրայի առաջարկին, ըստ […]


Ապրիլ 5, 2014թ. 16:08

Թեև Դավութօղլուն ժխտում է Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը, բայց կոնկրետ Քեսաբի դեպքում այնքան շատ են փաստերը, որ ակնհայտ է՝ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել բուն օպերացիային. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով ասուլիսին էր եկել համացանցում հայտնված տեսանյութի փաստերով։ Թուրքագետը տեսանյութը ներկայացնելով՝ ընդգծեց, թե այնտեղ երևում են, թե ինչպես են Թուրքիայի […]