Լրատվամիջոցներում ու սոցցանցորում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել: Չափարյանն ընդգծել է, […]
Տարածաշրջան
« Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը » #SaveKessab անունով տեղեկատվական արշավն աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին: Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել […]
ՀՀ ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն վերադարձել է Սիրիայից՝ Լաթաքիայից: Նրանք պատրաստվում են իրենց տպավորությունները ներկայացնել երկրի ղեկավարությանը եւ քննարկել, թե նյութական ինչ աջակցություն են ցուցաբերելու Լաթաքիայի եկեղեցում պատսպարված քեսապցի գաղթականներին: Պատգամավորները նաեւ հակված են Քեսապում տեղի ունեցածը իրավական տեսանկյունից բարձրացնելու եւ ներկայացնելու միջազգային հանրությանը՝ որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը […]
Օրերս Շվեյցարիայի կառավարությունը որոշում կայացրեց բողոքարկել ՙՓերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՚ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրահարույց վճիռը, որով արդարացվել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը: Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ -Արդարացնելով Փերինչեքին ՄԻԵԴ-ը ապացուցեց, որ ընտրողաբար է վերաբերվում մարդու արտահայտվելու իրավունքին, […]
Վերջերս Արցախի մէջ տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովին առիթով Արցախի մեր պաշտօնակից «Ապառաժ»-ը հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Հարցազրոյցին մէջ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը գլխաւորաբար կ՛անդրադառնայ խորհրդաժողովին ընթացքին արծարծուած հիմնական հարցին` Արցախի հզօրացման եւ միջազգային ճանաչման համար թափուելիք ճիգերուն: Ստորեւ կու տանք հարցազրոյցը` ամբողջութեամբ: ՀԱՐՑՈՒՄ.- Արցախում առաջին անգամ էր, որ գումարուեց ՀՅԴ […]
Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սիրիական հայաբնակ Քեսաբում տիրող իրավիճակին: «Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք է խաչ քաշել բոլոր այդ ՄԱԿ-երի և նման այլ կազմակերպությունների վրա»,- գրել է նա: Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը նույնպես անդրադարձել է Սիրիայի […]
մուտքը գործում է` ելնելով ներկայսերական կարոխտախտային նկրտումներից». Սերգեյ Լավրով 29.03.2014 | 20:16 «Արևմուտքը, դիմելով պատժամիջոցների «դագանակին», փորձում է գործել` ելնելով նեոկայսերական կարոտախտային նկրտումներից, բայց նման գործելաոճի ժամանակն անցել է»,- «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է «Вести в субботу» հաղորդմանը տված […]
ՄԱԿ-ի Գլխավոր ասմբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը և ապօրինի ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Քվեարկության պատկերը վերստին փաստեց արևմտյան երկակի ստանդարտների քաղաքականության մասին. հիշեցնենք, որ բանաձևին կողմ քվեարկած 100 երկրները ժամանակին կողմ էին քվեարկել Կոսովոյի անկախությանը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կատարեց պետության շահերից բխող արժանապատիվ քվեարկություն:
Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության նոր բռնագաղթի կազմակերպիչները արթնացրել են ամբողջ հայությանը, վերաբացել են Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ դրա ճանաչման, դատապարտման եւ հատուցման թղթածրարը…
Վերջին շրջանում իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական զորքերի և անօրինական զինված խմբավորումների միջև դիմակայության կտրուկ սրմամբ: Ծայրահեղականների ակտիվացած գործողությունները միտված են խոչընդոտելու հերթական միջսիրիական բանակցությունների վերսկսումը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողություններն ու խաղաղ բնակչության հանդեպ իրականացված այլ հանցագործությունները, այդ թվում զինյալների կողմից անկանոն կրակոցները սիրիական […]




