ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուր ասված է, որ հասունացել է ժամանակը նոր ջանքեր գործադրելու, որպեսզի բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Նամակը հղվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցի առիթով: Օբաման գրել է, որ Բաքու կատարած նրա առաջին պաշտոնական այցի առիթով […]
Տարածաշրջան
Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:
Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները: Միաժամանակ պետք է արձանագրել […]
Արևմուտքը թույլ է տվել երկու կոպտագույն սխալ, նախ ինքն իր հանդեպ` հրաժարվել է քրիստոնեական կարգախոսերից ու արժեքներից, և հիմա էլ փորձում է մեզ տանել իր հակաքրիստոնեական, հակամարդկային գաղափարախոսության հետևից, որտեղ արտոնյալներ են աղանդավորները, միասեռականերն ու տարատեսակ այլասեռված տարրեր:
Ի՜նչ աստիճանի է ինքնանվաստացել Ադսրբեջանը, որ երկրի ԱԳ նախարարը ՄԱԿ է ուղղարկում մի գրություն, որը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված փաստերի վրա: Խոսքս 447 սիրիահայերի ցուցակի մասին է, որոնք ըստ Մամեդյարովի, իբր թե բնակվում են Արցախում: Սակայն պարզվում է, որ 447 անձանցից և ոչ մեկը Արցախում չի եղել, ուր մնաց, որ բնակություն հաստատած լինի:
Սերժ Սարգսյանը ստորագրեց այդ փաստաթղթերի տակ, նշանակում է, որ մեզ համար այս կարևորագույն հարցում Պուտինը կոնկրետ խոստումներ է տվել:
«Շատերն են մեզ մոտ կարծում, թե քննարկման գլխավոր թեման կլինի Եվրամիությանը Հայաստանի, այսպես կոչված, ասոցիատիվ անդամության հարցը: Կարծում եմ, որ այդ թեման, անշուշտ կարեւոր է, սակայն այն ավելի շատ ուղենշային է, քան իրական: Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու Եվրամիությանը, իսկ Եվրամիությունը ոչինչ չունի տալու Հայաստանին, բացի նոր, երեւի ավելի շատ սիմվոլիկ վիզային ռեժիմի սահմանափակումից: Այժմ Եվրամիությունը […]
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի միանալն ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Երևանի միանալը հզոր ազդակ կհաղորդի փոխշահավետ տնտեսական համագործակցությանը: Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրագրել համագործակցությունը ռազմա-քաղաքական […]
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտների հարցեր: Խոսեցին տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին:
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն կառույցին միանալու Երևանի որոշմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն արդեն իսկ ընդունել են քաղաքական որշում. «Ուժի մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն Մաքսային միությունում՝ դիմում Մաքսային միության հիմնադիր երեք երկրների […]




