Տարածաշրջան

Սեպտեմբեր 23, 2013թ. 23:34

Իրողությունն այն է, որ Թուրքիայում ցանկացած կառույց՝ լինի հասարակական, թե քաղաքական հետազոտական կենտրոն, կտրված չէ պետությունից, անկախ նրանից, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում, եթե անգամ Եվրոպայից, ապա միևնույն է, նրանք չեն կարող ինքնուրույնաբար տնօրինել իրենց քայլերը:


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:32

Իրանի յետխաթամիական ժամանակաշրջանում հրապարակ իջած ահմադինեժադական 8-ամեայ արտաքին քաղաքական կուրսը թէեւ ընդհանուր սկզբունքների ու ռազմավարական-նպատակային առումներով անփոփոխ, բայցեւայսպէս՝ մարտավարական-վարքագծային առումներով փոփոխութիւն կրեց՝ խիստ յարձակողապաշտ-ագրեսիւ դրսեւորումներով…. Արդիւնքում. ա- ԱՄՆ-Արեւմուտքի կողմից (մասնաւորապէս եւրոպական երկրներ) եւ յատկապէս Իսրայէլի դրդմամբ՝ խիստ մեկուսացման դիրք որդեգրւեց Իրանի նկատմամբ, բ- Միեւնոյն մեկուսացման քաղաքականութեան արդիւնքում՝ Իրանի ազգային-պետական շահերը խարխլող ծանրակշիռ քաղաքական եւ տնտեսա-առեւտրային […]


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:22

Սերգեյ Սարգսյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 10:37

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:36

«Արմինֆո» գործակալության հարցազրույցը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ -2013 թվականի նոյեմբերին Հայաստանը մտադիր է Վիլնյուսում ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը: Որքանո՞վ է նպատակահարմար այդ պայմանագրի ստորագրումը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: -Բանն այն է, որ Հայաստանում, մեծ հաշվով, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 23:47

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1996 թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: – Պարոն Կազիմիրով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գրեթե 20 տարիների ընթացքում գործընթացը ոչ միայն դոփում է տեղում, այլև գրեթե փակուղում է հայտնվել Ռամիլ Սաֆարովի հերոսացման […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 22:49

Բայց գուցե մարդիկ, ովքեր կարդացել են Գառն ու գայլը, շարունակում են վախենա?լ…: Ուզում ենք համոզված լինել, որ այդպես չի լինի: Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ այնպիսի քայլի, որը կարող է վտանգել մեզ համար ամենից կարևոր արժեքը՝ մեր անկախությունը:


Սեպտեմբեր 18, 2013թ. 01:49

Եվրասիական միությունը ձևավորում է աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքում Ռուսաստանը և Չինաստանն են: Սա է խնդիրը, Հայաստանն այս գործընթացի մեջ է մտել:


Սեպտեմբեր 17, 2013թ. 23:53

Մաքսային միությո?ւն, թե? ԵՄ ասոցացում. կանխատեսելի էր, որ ինտեգրման այս ուղիների փնտրտուքում հայաստանյան ներքաղաքկան դաշտի ընդդիմադիր հատվածում կարող են նոր տեղաշարժեր, ավելին՝ վերաձևումներ տեղի ունենալ: Կանխատեսումները չուշացան: Երկար ժամանակ տարբեր ուղղություններում դեգերող ընդդիմադիրներն, ի վերջո, որսացին հարմար պահը. որոշել են : Իսկ արևմտամետներին համախմբող մագնիսի դերը, կարծես թե, փորձում է ստանձնել վերակենդանացող ՀՀՇ-ն: Այս և […]


Սեպտեմբեր 17, 2013թ. 23:51

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցում: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին իրադրության լարվածության կողմնակից է: Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կտա դա Ադրբեջանին, […]