Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկարար պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատեւ որոնումների եւ խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի եւ Ռուսաստանի թշնամին։
Տարածաշրջան
Փաստորեն միջազգային կառույցները ոչ միայն աչք են փակում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների կոպտագույն խախտումների առաջ, այլեւ դառնում հայ զինվորին հայրենիք վերադառնալու իրավունքից զրկելու Ադրբեջանի հանցակիցը:
Իսկ ի՞նչ են ուզում Ռուսաստանի իշխանությունները. մի կողմից՝ այդ երկիրը շահագրգռված է ներգաղթյալների ներհոսքով, ովքեր կատարում են դժվար աշխատանքը, նաեւ նրանցով են փորձում բնակեցնել երկրի ծայրամասերը, բայց, մյուս կողմից, ռուս հասարակության մեջ ակնհայտ ատելություն կա եկվորների հանդեպ:
Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ – Մոսկվայի և Կարսի պայմանգրերը: Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի 2009թ., Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից […]
Հարցազրույց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ – Եվրոչինովնիկները սեպտեմբերի 3-ից սկսած հայտարարում են ՝ Հայաստանը անակնկալ մատուցեց կայացնելով Մաքսային միությանն անդամակցելու որոշում, ոմանք անգամ իրենց թույլ տվեցին ոչ կոռեկտ գնահատականներ հնչեցնել՝ Հայաստանը համարելով անվստահելի գործընկեր: Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահը հստակ հայտարարեց, որ բազնիցս է եվրոպացի գործընկերին ասվել՝ ընտրության դեպքում մեր երկիրը նախապատվությունը տալու է ռազմավարական դաշնակցին: […]
Քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության» ինստիտուտի նյույորքյան մասնաճյուղի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ երեկ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին: Ըստ քաղաքագետի, Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը պատահական չէր, այն կարելի էր կանխատեսել. «Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մի տարածքում, որտեղ դժվար է տարանջատել տնտեսական […]
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ. — Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ […]
Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը Ֆրանսիայում արշավ են սկսել՝ կոչ անելով սփյուռքի հայերին իրենց հայտարարությունը տարածել բոլոր սոցիալական ցանցերով, որը վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «սեւ ցուցակի» հրապարակմանը: Խոսքը այն «սեւ ցուցակի» մասին է, որում ընդգրկված միջազգային գործիչներին արգելված է այցելել Ադրբեջան, քանի որ մինչ այդ նրանք եղել են ԼՂՀ-ում: Այս […]
Դավութօղլուի «արդար հիշողությունը» «Այսօր Թուրիայում շեշտադրում են հայերից ներողություն խնդրելու հարցը, այդ կերպ փորձ է արվում 2015-ից առաջ կա՛մ մեղմել հայկական կողմի գործունեությունը, կա՛մ թուլացնել մեր զգոնությունը: Իրականում ներողություն խնդրելը, զղջում ասվածը դիտվում է ընդհանուր ողբերգության համատեքստում։ Շեշտադրվում այն միտքը, թե իբր նաեւ հայերի մասնակցությամբ են թուրքական կոտորածներ եղել: Սա խորամանկ քայլ է, որը եւս […]




