Տարածաշրջան

Օգոստոս 26, 2013թ. 11:26

Թուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: Նշյալ արարողությունները նվիրված են նույն քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակին եւ պիտի իրականանան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինվորական ուժերի` Անզաք-ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնությամբ: Այստեղ ճիշտ է, […]


Օգոստոս 26, 2013թ. 10:29

Նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանի համար հայ զինվոր գերեվարելը ընծայի պես բան էր: Պարտված ու վարկաբեկված զինուժ ունեցող ալիևյան կլանի համար սա մի հարմար առիթ էր հարևան երկրի հաղթանակած բանակի դեմ իր կեղտոտ քարոզչությանը զոռ տալու համար:


Օգոստոս 24, 2013թ. 20:31

Եթե Թուրքիայի նախագահը ցանկություն ունի նման միջոցառում անցկացնել Արցախում, կնշանակի Թուրքիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ըստ այդմ էլ պետք է կոնկրետ քայլեր կատարի` ճանաչի մեր երկրի անկախությունն ու դիմի պաշտոնական Ստեփանակերտին


Օգոստոս 18, 2013թ. 15:52

Այս մասին հայտնել է Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր պաշտոնական էջում: Մանսուրը, մասնավորապես, գրել է. «Վաղը ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային համաձայնագիր, որը ճանաչում է հայերի կոտորածները, որն իրականացրել են թուրքական բանակը և որին զոհ է գնացել մեկ միլիոն մարդ»: Twitter-ում մոտ 80 հազար հետևորդ ունեցող Մանսուրի այս հայտարարությունը 22 ժամում […]


Հուլիս 23, 2013թ. 12:47

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -ԼՂՀ-ն տոնում է իր դիվանագիտական ծառայության ստեղծման 20-ամյակը: Այս տարիներին որքանո՞վ է Արցախի արտաքին գործերի նախարարությանը հաջողվել արտաքին ճակատում լսելի դարձնել Արցախի ձայնը: -Արցախի արտաքին գերատեսչությունը ստեղծվեց պատերազմական իրավիճակում` 1993-ի ամռանը անմիջապես մտավ քաղաքական բարդ գործընթացի մեջ: Մեր նորամանուկ դիվանագիտությունը ստիպված էր հընթացս վարժվել արտաքին […]


Հուլիս 8, 2013թ. 17:13

Արա Պապյան.«Ֆրանսիան մեր արյունով և տարածքով կաշառեց քեմալական իշխանություններին՝ Կիլիկյան Հայաստանը փոխանակելով Սիրիայի ու Լիբանանի հետ: Ասում են՝ Կիլիկիայից հեռանալիս ֆրանսիացի զինվորներն իրենց ձիերի սմբակներին լաթեր էին կապել, որ հայերը չնկատեն իրենց հեռանալը: Ֆրանսիայի պատճառով վնասները միլիարդների են հասնում:Պետք է դատի տալ և պահանջել այդ հարստությունը, ոչ թե ուրախանալ ձևական օրինագծերի վրա»:


Հուլիս 4, 2013թ. 00:20

Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ չի եղել: Նման կարծիք հայտնեց երեկ Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլաին։ «Նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետեւաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն ամենեւին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը […]


Հուլիս 4, 2013թ. 00:13

Թուրքիան պետք է գլուխ խոնարհի, ծնկի իջնի եւ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության իրագործման համար: Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: «Ստամբուլյան նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար դոկտոր Դավութօղլուի ելույթը, մասնավորապես վերջինիս այն խոսքերը, թե Ստամբուլը հանդիսացել է կայսրության մայրաքաղաք, շատ լավ մտքերի հանգեցրեց: […]


Հունիս 29, 2013թ. 23:31

«Խավիարային դիվանագիտությունը», որի ցցուն դրսեւորումներից մեկը մոտ երեք տասնյակ «եվրախավիարակերների» ձախողված նախաձեռնությունն էր՝ խոչընդոտելու Հայաստանի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, երեկ վերստին քննարկման առարկա է դարձել ԵԽ ԽՎ լիագումար նիստում


Հունիս 27, 2013թ. 23:33

Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»: Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի […]