Տարածաշրջան

Սեպտեմբեր 17, 2013թ. 23:49

Ադրբեջանը հրաժարվում է կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: «Մենք չենք հեռացնի դիպուկահարներին մինչեւ պատերազմի ավարտը»,- ասել է Սաբիրօղլուն ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծի Թարթառի հատված Ադրբեջանի զինված ուժերի սպաների, հասարակայնության եւ մտավորականության ներկայացուցիչների այցելության ժամանակ:


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:20

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է «Եվրոպացի գործընկերների հետ համագործակցաբար, նրանց անմիջական աջակցությամբ Հայաստանը վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված մասնավորապես ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը։ Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք հետագայում […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:11

«Խոսքը չի վերաբերում նրան, թե ինչ է տալու Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին են խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարությունները, որտեղ խոսվում է բավական խորը, լայն եւ սերտ համագործակցության մասին բոլոր հնարավոր բնագավառներում։ Մենք ի […]


Սեպտեմբեր 13, 2013թ. 10:24

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտն «անակնկալի» եկած ենթադրյալ գնահատականներ է հնչեցնում սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրում փոփոխված արտաքին քաղաքական վեկտորի մասին, տնտեսագետները ներկայացնում են հստակ հաշվարկներ ու փորձում հիմնավորել Հայաստանի համար Մաքսային Միության անդամակցման ու ԵՄ հետ ասոցացման պայմանագրի վավերացման օգուտն ու վնասը:


Սեպտեմբեր 11, 2013թ. 08:31

Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով:


Սեպտեմբեր 11, 2013թ. 00:33

Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:


Սեպտեմբեր 11, 2013թ. 00:20

Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետ, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը մարտականորեն տրամադրված ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսի հետևից բարձրաձայնում էին՝ <երկիրը աշխարհաքաղաքական փոփոխությունների նախաշեմին է ու մենք իրավունք չունենք կարծիքներ չհայտնելու>: Օրենսդիրները վիրավորված էին՝ շրջանցվել է խորհրդարանը, իրենք շարունակում են մնալ <բանից անտեղյակ>, ուրեմն իշխանությունը պետք է հարգի օրենսդիր մարմնին և տա մտահոգիչ <ինչո?ւ>-ների պատասխաները:


Սեպտեմբեր 10, 2013թ. 12:20

Սեպտեմբերի 5-6-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը: «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց վեհաժողովի մասնակից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ: -Չնայած Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի նշանակում դադարեցնել համագործակցությունը ԵՄ հետ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ, սակայն ԵՄ-ն, կարծես, չի […]


Սեպտեմբեր 9, 2013թ. 20:37

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային […]


Սեպտեմբեր 9, 2013թ. 19:56

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախազգուշացում է արել Վաշինգտոնին՝ պատրաստ լինել «փոխհատուցել», եթե ԱՄՆ-ն ուժ գործադրի իր երկրի նկատմամբ, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը, որը հարցազրույց է արել ալ-Ասադի հետ: «Դուք պետք է ամեն ինչի սպասեք…Կառավարությունը միակ խաղորդը չէ տարածաշրջանում: Տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ կան: Ձեր այդ որոշման մեջ ամեն ինչ է», – մասնավորապես […]