Ռուսաստան

Սեպտեմբեր 3, 2013թ. 19:31

Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտների հարցեր: Խոսեցին տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին:


Սեպտեմբեր 3, 2013թ. 19:24

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն կառույցին միանալու Երևանի որոշմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն արդեն իսկ ընդունել են քաղաքական որշում. «Ուժի մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն Մաքսային միությունում՝ դիմում Մաքսային միության հիմնադիր երեք երկրների […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 18:28

В ходе состоявшихся 3 сентября 2013 года в Москве переговоров Президент Российской Федерации В.В. Путин и Президент Республики Армения С.А. Саргсян всесторонне обсудили состояние и перспективы двустороннего союзнического партнерства, вопросы внешнеполитического взаимодействия. Президенты подтвердили нацеленность Российской Федерации и Республики Армения на дальнейшее развитие процессов экономической интеграции на евразийском пространстве. В этом контексте Президент Республики Армения […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 18:27

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ գործընթացին: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով երկու երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 17:54

Այսօր Մոսկվա է ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Независимая газета-ն անդրադարձել է առաջիկա հանդիպմանն ու ներկայացրել երկու կողմերի տեսակետները հարաբերություններում առկա լարվածության և դրանց պատճառների մասին։ Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերություններին, հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ։ […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 16:45

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների խորացման և, իհարկե, […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 09:00

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նպատակ ունի մեղմել ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում առաջացած անբարենպաստ հոգեբանական ֆոնը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա դիտարկմամբ, հայ-ռուսական հարաբերություններում այդ անբարենպաստ հոգեբանական ֆոնը ձեւավորվել է տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների, փորձագետների, դիտորդների եւ տարբեր մեկնաբանների ջանքերի շնորհիվ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե Մոսկվայի ու Երեւանի միջեւ ի հայտ […]


Օգոստոս 28, 2013թ. 15:02

Օգոստոսի 18-ին երիտասարդական ճամբար այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Հարցերից հատկապես մեկն արժանացավ մեծ ուշադրության Նախագահի անսպասելի պատասխանի պատճառով: Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, նախագահ Սարգսյանը զարմացրեց բոլորին՝ նախապատվությունը տալով գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը: Սովորաբար, […]


Հունիս 27, 2013թ. 23:33

Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»: Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի […]


Հունիս 5, 2013թ. 23:43

Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը: