Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման: Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]
Թուրքիա
Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, այս հարցում մենք ազգովին չկողմնորոշվենք, ապա մնացած ամեն ինչ կվերածվի ողբի ու անզորության հերթական դրսեւորման։
Մեզանում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեեւ անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել: Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել…
Երկու օրից լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ թե’ Թուրքիայի, թե’ հայ հասարակությունը սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այս տարի, նաև հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սպասում են, թե արդյո՞ք տարբեր պետություններ կճանաչեն Հայոց […]
Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է պոլսահայ 246 մտավորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ և թերաքի» կուսակցության նպատակն էր ոչնչացնել և այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք և մուսուլման […]
Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ թե նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զավթվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Եվրոպայի խորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում, մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ, Սիրիայի հարցով բանաձև է ընդունել՝ արտահայտելով իր մտահոգությունը երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ, հատկապես՝ կապված Քեսաբում և պատերազմի կենտրոնում հայտնված խոցելի համայնքներում տիրող իրավիճակի հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, դատապարտում է հարձակումը Քեսաբ հայկական ավանի վրա՝ նշելով, որ «ռեժիմի […]
«1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն պատմաբանները», – երեքշաբթի երեկոյան Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների ավարտին հայտարարել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Նշենք, որ բարձրաստիճան կոնգրեսականի այցը Թուրքիա նախապես ծրագրված չէր: Բեյների օդանավը Թուրքիայի մայրաքաղաքում վայրէջք կատարեց խոսնակի` Աֆղանստանից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին: «Անկարայում անցկացրած մի քանի ժամերի ընթացքում Բեյները հանդիպել […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը […]




