Եթե արդարամիտ եք ու անաչառ, ուրեմն, ինչո?ւ են ուշանում ՄԱԿ-ի փախստականների, Կարմիր խաչի երևանյան գրասենյակների առաջ ձեր բողոքի ցույցերն ու հավաքները, ինչո?ւ չեք պատրաստվում ադրբեջանական զինվորականի մի համազգեստ էլ կարմիր խաչին նվիրել ու արդարացիորեն հիշեցնել, որ …
Զինված ուժեր
Նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանի համար հայ զինվոր գերեվարելը ընծայի պես բան էր: Պարտված ու վարկաբեկված զինուժ ունեցող ալիևյան կլանի համար սա մի հարմար առիթ էր հարևան երկրի հաղթանակած բանակի դեմ իր կեղտոտ քարոզչությանը զոռ տալու համար:
Բայց որտեղի՞ց է սեւացնելու այս մոլուցքը, ո՞ւմ պատվերով: Ի՞նչ է նշանակում ծառայությունից փախուստ, երբ մարդը առաջավոր դիրքերում է անցկացրել 3-4 տարի ու զորանոցներում: Սա ծառայություն չէ՞:
Եվ այսպես. որքանո՞վ պետք է զինված ուժերը լինեն թափանցիկ, եւ ի՞նչ չափով պետք է հասարակությունն իրազեկված լինի պաշտպանական համակարգի խոհանոցին:
Որտե՞ղ է ավարտվում թափանցիկության ու որտեղի՞ց սկսվում անվտանգության սահմանը. նկատենք, որ այս հարցում ակնհայտորեն տարբեր են զինված ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների ընկալումները:
Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»: Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի […]
Երկրի բանակը սովորաբար տվյալ հասարակության ծնունդն է եւ նրա հայելին, քանի որ բանակում ծառայում են հասարակության անդամների զավակները, որոնք ունեն կրթական ու դաստիարակչական տարբեր մակարդակներ:
«Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար, «յանը» պետք է էությունդ լինի: Ինձ համար հայը նա է, ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով:
Տ Սարդարապատի հուշահամալիրում քիչ առաջ մեկնարկեց Առաջին Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսը: Մինչ զորահանադեսը կսկսեր, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և Սարդարապատում հայ ժողովուրդը ճակատագրական քննություն էր հանձնում. «Հանձնում էինք ազգովի՝ մեծով ու փոքրով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով. բոլորով: Այստեղ մենք դիմագրավեցինք […]
Կան մարդիկ, ովքեր փորձելով վարկաբեկել Հայոց եկեղեցուն կամ հոգևորականությանը, ասում են, թե իբր Աստվածաշնչով կամ աղոթքով հայրենիքիդ չես պաշտպանի։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին գործնական աղոթքի կողմնակից է: Պետականության բացակայության պայմաններում հայոց եկեղեցին ղեկավարել է ազգային և հոգևոր կյանքը, իսկ հոգևորականներն էլ ոչ միայն խաչը, այլև զենքը ձեռքներինմարտնչել են հայրենիքի փրկության համար։ Դա […]
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվել է Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում: Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշել է, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել […]




