Զինված ուժեր

Ապրիլ 7, 2013թ. 16:39

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը լուրեր է տարածել, թե ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի եւ Աղդամի հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում: «Այդ տեղեկությունները բավական չափազանցված են: Ադրբեջանական ինքնաթիռները հերթական անգամ թռիչքներ են իրականացնում, սակայն դրանք իրականացվում են շփման գծից 20 կմ հեռու, այլ ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն […]


Ապրիլ 6, 2013թ. 20:09

Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա…


Փետրվար 23, 2013թ. 23:08

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին գրվել ու դեռ շատ է գրվելու։ Սակայն այս զարմանալի հայորդու էությունը լիովին բացահայտած չենք լինի, եթե ծանոթ չլինենք նրա հոգու առաջին դաստիարակին, հերոսի սիրելի մորը՝ տիկին Զարիկին։ Մինչ տիկին Զարիկի հետ հանդիպելս, թվում էր, թե դժվար է կայանալու զրույցս մի մոր հետ, որը կորցրել […]


Փետրվար 9, 2013թ. 14:59

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ): ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը […]


Հունվար 31, 2013թ. 21:28

Տոներ կան, պատմական իրադարձությունների հիշողություն, որ երբեք չեն աղոտանում ժամանակի մեջ: Չեն աղոտանում, քանզի ժառանգած արյուն ունես, որի մուգը միայն քոնն է: Ու կապ չունի` թոշակառու ես թե մեծահարուստ, պաշտոնամերձ ես թե պաշտոնալեզ, ներքին հպարտություն կա ազգային, որի անունն է հայոց բանակ:


Հունվար 28, 2013թ. 10:26

Ժիրայր Սեֆիլյանի խոսքը հայոց բանակի 21-րդ տարելիցի առթիվ.


Հուլիս 13, 2012թ. 17:00

Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Զինված Ուժեր հոգևոր սպասավորության մեկնող հինգ եկեղեցականների` ուղեկցությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածինի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Հայոց բանակի նոր հոգևոր սպասավորներին, […]


Փետրվար 6, 2012թ. 16:05

ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Կարոյի Բաղդասարյանի` գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահանալու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]


Փետրվար 3, 2012թ. 19:23

Ժամ առաջ ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժինը հերթական ցավալի տեղեկատվությունը  տարածեց.  ԼՂՀ զորամասերից մեկում զինծառայող է մահացու վիրավորվել: Իսկ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ջաբրայիլի շրջանի զորամասում: Տեղեկատվության համաձայն  ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2ին ժամը 17:00-ի սահմաններում արցախաադրբեջանական  շփման գծի հարավային  (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Հրազենից մահացու վիրավորվել է […]


Հունվար 28, 2012թ. 03:03

Հայաստանի հանրապետության 20-ամյակի տոնակատարություններից շքեղագույնը հայոց բանակի շքերթն էր, որն ստեղծած զգացականության անմիջական ալիքից բացի, հստակ պատգամներ ուներ՝ ուղղված մեր երկիրը շրջապատած ու շրջափակած թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին: