Զինված ուժեր

Մայիս 9, 2011թ. 09:39

«Մեզ մնում է որոշ ոյժ եւ արժէք ներկայացնել միջազգային փոխյարաբերութիւնների մէջ, ողբերգօրէն մենակ եւ տկար չմնալու համար»:


Մայիս 8, 2011թ. 19:35

Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի եւ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված […]


Մայիս 8, 2011թ. 18:36

««Հարսանիքը լեռներում» ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Շուշիի ազատագրմանը, բացառիկ եւ անգամ բեկումնային նշանակություն է ունեցել Ղարաբաղում ազատագրական պատերազմի պատմության մեջ»:


Մայիս 8, 2011թ. 18:30

Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը: Այն խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը Հայրենիքին եւ, իհարկե, հավատը լավի ու բարու հաղթանակի հանդեպ:


Մայիս 8, 2011թ. 12:30

1992 թ. մայիսի 9-ին թշնամու կողմից որպես ռազմական հենակետ օգտագործվող Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմում շրջադարձային դեր ունեցավ:


Մայիս 6, 2011թ. 18:56

2010թ. ապրիլի 17-ին կյանքից վաղաժամ հեռացավ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Կարինե Հովսեփյանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մեզ հետ չէ. այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները հավաքվել էին Եռաբլուրում: Շիրմաքարի մոտ ընկերները հիշում էին նրա խիզախությունը, այդ «տղամարդ-կնոջը», ով ոչնչից վախ չուներ, ով նրանց համար և՛ քույր էր, և՛ մայր, և՛ ընկեր, […]


Մայիս 3, 2011թ. 13:57

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիային: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am


Մայիս 2, 2011թ. 14:00

Ադրբեջանա-արցախյան սահմանի վրա Ադրբեջանի կողմից դիպուկահարների անօրինական գործողությունների հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ:


Ապրիլ 29, 2011թ. 20:54

ԼՂՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, կապված այսօր` ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից դիպուկահարների կրոկոցներից երկու հայ զինվորների զոհվելու եւս մեկի վիրավորվելու փաստի հետ: «Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ […]


Ապրիլ 29, 2011թ. 14:00

«Երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ զինվորական է սպանվել՝ Վազգեն Բախշյանը: Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին: