ԼՂ նոր պատերազմը կավերի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխհարաբերությունների ողջ համակարգը։ Մայիսի 17-ին Երեւանում տեղի ունեցած «Կովկաս-2010» կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարեց Բաքվի «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրգադիրովը։ Նրա խոսքով, տարածաշրջանի երկրներն աստիճանաբար ազատվել են վախից, որն ապրում էին 2008 թվականից՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։ Միրգադիրովի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի դեպքում հակամարտությունն արագ կարգավորել չի հաջողվի։ […]
Զինված ուժեր
Ստամբուլում Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայան և Վեժդի Գյոնուլը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերը: Կողմերն ընդգծել են, որ թուրք-վրացական ռազմական համագործակցությունը լայն շրջանակ է ընդգրկում՝ մասնավորապես օգնություն ռազմական կրթության, լոգիստիկայի, ռազմատեխնիկական համագործակցության և այլ բնագավառներում: ArmAr.am
Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ և կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի […]
Մայիսի 8-ին Աթենքում տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն: Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաև Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված` ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Մայիսի 7-ին աշխատանքային այցով Սալոնիկում գտնվող Հայաստանի դեսպանն այցելեց հյուսիսային […]
Հայրենական մեծ պատերազմի հաղթական մայիսը պսակվեց նաև Շուշիի հաղթանակով: Արցախյան ազատագրական պայքարում հայերիս հաղթանակի կարևոր գրավականը պայքարին մասնակցող երիտասարդների անկոտրում սերն ու նվիրվածությունն էր հայրենիքին: 1980- ականների վերջին ու 90- ականների սկզբին, երբ սկսվեց ազգային- ազատագրական պայքարը, հայրենասիրության ու ազատության ոգով տոգորված հայ երիտասարդների մեծ մասն առանց մի վայրկյան իսկ մտածելու, միացավ շարժմանը: Իհարկե, ոչ […]
Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել համայն հայ ժողովրդին:
Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Արցախի պաշտպանության բանակի մարտիկներ. Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 9 կապակցությամբ և Մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք: 66 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը: Այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երկրապահի օրվա կապակցությամբ Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել ազատամարտիկներ Մուշեղ Կիրակոսի Արսենյանը, Ռուդիկ Սուրենի Դավթյանը, Վահրամ Սարգսի Հարությունյանը, Յուրիկ Սամսոնի Հովհաննիսյանը, Պետրոս Լևոնի Ղազարյանը, Վարդան Սերյոժայի Մայիլյանը, Ավագ Մելքոնի Մելքոնյանը, Վալերի Հրաչի Միխաելյանը, Ալբերտ Լևոնի Մուսինյանը, Արթուրիկ Ալբերտի Ոսկանյանը ¥հետմահու¤, Սամվել Գյորգիի Չիլինգարյանը, Հրաչ Գարուշի Ստեփանյանը, Լյովա Աշոտի Քալանթարյանը: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ




