– Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում: – Ամեն […]
Զինված ուժեր
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Այս մասին հատնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի […]
Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Եվ թեև Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն, ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի փետրվարի 23-ին Հաղթանակ զբոսայգին մարդաշատ է լինում: Փետրվարի 23-ի առավոտյան զբոսայգի են այցելել ՀՀ […]
Ի պատասխան վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում տպագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի բաց նամակին ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանը զորակոչվել է Աշոցքի զինկոմիսարիատից 2009թ. գարնանային զորակոչին: 2009թ-ի մայիսի 19-ին հանրապետական հավաքակայանի հանձնաժողովի կողմից N 18-26 արձանագրությամբ հետ է վերադարձվել զինկոմիսարիատ հետազոտության և փորձաքննության նպատակով, քանի որ հավաքակայանում գանգատվել […]
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է […]
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անվտանգության քաղաքագիտության բնագավառում գործող «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Աբրահամ Գասպարյանի «Ժողովրդավարացման հիմնախնդիրները և բանակի գործոնը հետսառըպատերազմյան Թուրքիայում» ատենախոսության պաշտպանությունն էր: «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի […]
16 տարի առաջ` 1994-ի փետրվարի 18-ին, ԼՂՀ պաշտպանական բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Քարվաճառի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը: Ներկայացնում ենք մի հատված` ԼՂՀ պաշտպանական բանակի իրականացրած ռազմական գործողությունների մասին. Մինչ այդ, փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց ադրբեջանական ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու […]
1994 թվականի փետրվարի 18-ին Բաքվի կողմից սանձազերծած ձմեռային ռազմական գրոհն ավարտվում է ադրբեջանական զինուժի լիակատար պարտությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակը տանելով փայլուն հաղթանակ, ադրբեջանական բանակից ամբողջովին մաքրեց Քելբաջարի շրջանն ու վերստին զբաղեցրեց նախկին ռազմական դիրքերը: Նույն օրը Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, հայկական ու ադրբեջանական կողմերը համաձայնության են գալիս զինադադար հայտարելու շուրջ: Սակայն, ընդամենը 22 օր անց` մարտի […]
Ադրբեջանցի նախկին զինվոր, Նախիջևանում ծառայած Նուշաբ Մամեդովի մայրը վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զինվորական հոսպիտալում իր որդուն բուժելու համար իրենից 4000 դոլար են պահանջել: Բուժման ծախսը հոգալու համար նա ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը: Զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այս առթիվ ասել է, որ բուժման համար փող վերցնելն Ադրբեջանի բանակում լայնորեն տարածված երևույթ է: Նա […]
Ադրբեջանական բանակի զինծառայող Ի. Ալիևը մահացել է խոզագրիպի պատվաստումից Փետրվարի սկզբի առատ ձյան և ջերմաստիճանի անկման պատճատռով ադրբեջանական բանակում կտրուկ ավելացել են գրիպի և թոքաբորբի դեպքերը: Հատկապես անբարենպաստ պայմաններում են հայտնվել առաջավոր գծին մոտ տեղակայված զորամասերը, որտեղ, առանց այն էլ ընդհատումներով տրվող ջեռուցումը, էլ ավելի է վատացել: Փետրվարի առաջին տասնօրյակում զորամասերից մեկում գրիպից երկու զինծառայող […]




