Զինված ուժեր

Փետրվար 17, 2010թ. 10:49

Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը ԼՂՀ պաշտպանական բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ: Ադրբեջանական կողմը գնդակոծել է Պաշտպանական բանակի դիրքերը Հորադիզի, Լեվոնարխի, Ջրաբերդի, Թալիշի ուղղություններում: Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Այս մասին, ArmAr.am էլեկտրոնային  օրաթերթին հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության […]


Փետրվար 16, 2010թ. 18:37

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի է ունեցել    ՀՀ Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարը: Բացման արարողությունից, նախագահության ու հանձնաժողովների անդամների ընտրության օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով ելույթ ունեցավ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ մարտական ընկերներին հանդիպելն իր համար մեծագույն պատիվ է: «Մենք բոլորս մեր նորօրյա պատմության կերտման ճանապարհին մեզ դրսևորեցինք լիարժեքորեն` […]


Փետրվար 15, 2010թ. 18:05

Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի­տուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ […]


Փետրվար 15, 2010թ. 17:32

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ստորաբաժանումը տեղակայման վայր է […]


Փետրվար 12, 2010թ. 14:08

Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում: Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել […]


Փետրվար 12, 2010թ. 13:27

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]


Փետրվար 11, 2010թ. 12:09

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպել է  Ֆրանսիայի  պաշտպանության նախարար պարոն Էղվե Մողենին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի ունեցած առանձնազրույցից հետո անցկացվել են պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացրել են տեսակետներ […]


Փետրվար 10, 2010թ. 16:55

Ադրբեջանցի Աքպեր Բաշիրովը առաջին խմբի հաշմանդամ է: Առողջությունը կորցրել է բանակում: Վերջինս լրագրողներին պատմել է հետևյալը. «2007թ. հոկտեմբերին զորակոչվեցի բանակ և ծառայության նշանակվեցի Ղարադաղի շրջանի զորամաս: Զորամասի սպաները զինվորներից պահանջում էին քարտեր դնել իրենց բջջային հեռախոսների մեջ, ժամանակ առ ժամանակ` փող տալ: Ով չէր կարողանում տալ` խմբով ծեծում էին: Բայց ամենամեծ հիմարությունը նրանց «կերակրամանից օգտվել» […]


Փետրվար 10, 2010թ. 12:00

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանին: Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ առանձնազրույցից հետո Ս.Օհանյանը Ֆրանսիայի ԱԳՆ, ՊՆ, գիտնականների, լրագրողների եւ զինվորականների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասում ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները […]


Փետրվար 9, 2010թ. 10:30

2010թ. փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի Նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և […]