Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր […]
Զինված ուժեր
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին ու հնարավորություններին, զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ինստիտուտի թանգարանում, ծանոթացել է ցուցանմուշներին, գրառում է կատարել այցելուների մատյանում: Նախարարին են ներկայացվել են ինստիտուտում արտադրվող համակարգչային ու թվային նորագույն սարքավորումները, որոնք […]
2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` […]
2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` […]
Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և […]
Ադրբեջանի զինուժի մարտական դիրքերից մարտի 4-ի երեկոյան Աղդամի շրջանում ավտոմատային և գնդացրային կրակ է բացվել ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ: Պատասխան կրակով թշնամին լռեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ArmAr.am
Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներինե, որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել […]
Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ N զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ […]
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը ևս 15 տարի սպասել չի կարող: «Այսուհետ խոսքը զինվորականներինն է,- փետրվարի 25-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այս մասին տեղեկացնում են տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Եթե օկուպանտ Հայաստանը չազատի մեր տարածքները` Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Աբիեւը: Տեղեկացնենք, որ […]




