Ռուս-ադրբեջանական սահմանի վրա ձերբակալվել է արտասահմանցի զինված վարձու զինվորների խումբ, ովքեր փորձել են ապօրինի կերպով անցնել Ռուսաստանի տարածք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար գեներալ-գնդապետ Արկադի Եդելյովը: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, վարձու զինվորների թվում են Ֆրանսիայի և Ավստրիայի քաղաքացիներ:
30 Հուլիս 2009
Երեկ երեկոյան Սիրահարների այգում մեկնարկեց վաղուց սպասված միջոցառումը, որի պաստառները քաղաքի տարբեր հատվածներում փակցվել էին ավելի քան մեկ ամիս առաջ. Հայաստանում վահանակին տիրապետելու իր վարպետությունը ցուցադրեց ֆրանսիացի հանրահայտ DJ Բոբ Սինկլերը: Կարող ենք ասել, որ երիտասարդական բացօթյա միջոցառումների շարքում սա թերևս առայժմ ամենամեծն էր: Այն հաստատ ամենամեծ փորձությունն էր նաև դեռ 1 տարին չբոլորած այգու […]
Ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Էբրալիձեն դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` վրացական քաղաքացիություն ստանալու խնդրանքով, հաղորդում է Интерфакс-ը։ Ինչպես այսօր լրագրողներին հաղորդել է գործարարի փաստաբանը, Էբրալիձեն նախագահի դիմումի մեջ գրել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Փաստաբանի խոսքերով` Էբրալիձեն մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր այն մասին, որ մտադիր է մասնակցել […]
2009թ. հուլիսի 29-ի դրությամբ համաշխարհային բորսաներում նավթի գները զգալիորեն նվազել են։ Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են. Լոնդոնի InterContinental Exchange Futures–ում – IPE Brent Crude-ը՝ 66,53 (-3,35) դոլար մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange–ում Light, Sweet Crude Oil-ը՝ 63,35 (-3,88) դոլար մեկ բարելի համար։ Գների նման անկումը պայմանավորված է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության` […]
Հուլիսի 27-ի դրությամբ աշխարհում գրանցվել է AH1N1 գրիպի վարակման 134 500 դեպք, որոնցից 800-ը մահացու ելք են ունեցել։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Փորձագետը նշել է, որ հիվանդությունն արդեն տեղափոխվել է համաճարակային վտանգի վեցերորդ մակարդակ։ Վեցերորդ մակարդակը պայմանավորված է նրանով, որ գրիպի տվյալ տարատեսակն արդեն […]




