Օգոստոս 2009

Օգոստոս 31, 2009թ. 19:21

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ  կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի`  հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս […]


Օգոստոս 31, 2009թ. 18:52

Թուրքական CNN turk-ի տեղեկացմամբ , Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն,  ով պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սլովենիայում,  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ երկար հեռախոսային զրույց է ունեցել։ Զրույցի հիմնական թեմաներն են եղել Դավութօղլուի առաջիկա այցելությունները Սիրիա, Իրաք: Խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Զանգը տեղի է ունեցել Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ և տևել է 35 […]


Օգոստոս 31, 2009թ. 18:30

Այդ նպատակով` Թուրքիայի նախագահը կմեկնի Բաքու Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ծրագրում է այցելել Ադրբեջան` թյուրքալեզու պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին Trend-ին հաղորդել է Թուրքիայի նախագահի խորհրդական Հուսեյն Ավնի Կարսլիօղլիին: Թյուրքալեզու պետությունների ղեկավարներն առաջին անգամ հավաքվել են Թուրքիայի նախաձեռնությամբ`1992թ.: Այս գագաթաժողովների նպատակն է թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելը և թյուրքական միասնական գեոքաղաքական տարածք ստեղծելը:


Օգոստոս 31, 2009թ. 17:52

Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ –Պարոն Մանասերյան, ըստ ՀՀ կառավարության ներկայացուցիչների տվյալների, տարեվերջին Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը կլինի 10-15 տոկոս, մինչդեռ շատ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ տարբեր եզրակացություններ են ներկայացնում, առավել իրատեսական համարելով 20 տոկոս անկումը: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը եւ որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները: -Ընդհանուր առմամբ` […]


Օգոստոս 31, 2009թ. 17:38

Թուրքական «Յենիշաֆակ» թերթը տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլեր են արվում և Ֆուտբոլային դիվանագիտությունը փոխվում է երաժշտականի:  Պարբերականի փոխանցմամբ    հոկտեմբերի 14-ին, խաղից առաջ, ելույթ կունենան այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Անուշ և Ինգա Արշակյան քուրերը` Թուրքիայի ներկայցուցիչ Հադիսեի հետ միասին: Թուրքական թերթը կրկին հիշեցնում է, որ անցյալ տարի Երևանում` Հայատան-Թուրքիա ֆուտբոլային խաղին […]


Օգոստոս 31, 2009թ. 17:23

Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն օգոստոսի 30-ի երեկոյան Սլովենիայում երկարատև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այդ ընթացքում կողմերը քննարկել են Կիպրոսում ընթացող բանակցություններին, Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին, կովկասյան տարածաշրջանին, Բալկաններին վերաբերող մի շարք խնդիրներ: 35 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Քլինթոնն ու Դավութօղլուն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին: Իսկ այսօր […]


Օգոստոս 31, 2009թ. 16:36

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` հղում անելով երկրի արտաքին կապերի գերատեսչությանը: «Այցելությունը տեղի կունենա Հայաստան-Վրաստան քաղաքական երկխոսության ձևաչափում»,- ըստ աղբյուրի, հայտարարել է նախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան: Այցելության ընթացքում Գրիգոլ Վաշաձեն հանդիպումներ կունենա Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացնող […]


Օգոստոս 31, 2009թ. 16:09

2004 թվականի աշնանը, երբ «Եհովայի վկաններ» կրոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում, հայ հասարակության լայն շերտեր` ուսանողներ, մտավորականներ, պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և եկեղեցու հազարավոր հավատացյալներ, արդարացիորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին: Կատարվածը տեղիք տվեց նաև հասարակական լայն քննարկումների: Հասարակությունը, ավելի իրազեկ դառնալով աղանդավորական շարժումների `քայքայիչ և հոգեվնաս գործունեությանը, շահագրգիռ բոլոր կողմերից թե  պետությունից, և թե` եկեղեցուց, պահանջեց […]


Օգոստոս 31, 2009թ. 16:08

BBC: Պարոն Նախագահ, արդյո՞ք կմեկնեք Թուրքիա՝ դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը: Սերժ Սարգսյան: Գիտեք,այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկասնո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք […]


Օգոստոս 31, 2009թ. 15:01

Շուտով Թուրքմենստանը Կասպից ծովում կստեղծի ռազմածովային բազաներ: Այդ մասին երկրի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է նախագահ Գուրբանգուլ Բերդըմուհամեդովը: Նա նշել է, որ ցամաքային սահմանից բացի Թուրքմենստանն ունի նաև ընդարձակ ծովային սահման: «Այդ կապակցությամբ ներկայումս իմ հանձնարարականով իրականացվում են ծովային սահմանի և մեր երկրի կասպյան ափի պաշտպանության հատուկ աշխատանքներ, որոնք կպաշտպանեն մեզ` այլոց […]