Հունիս 2010

Հունիս 29, 2010թ. 18:34

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարության մեջ ամրագրվում է այն դրույթը, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, այսինքն` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումով, ինքնին կարելի է դրական գնահատել»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից տարածված համատեղ հայտարարությանը ասել է ԱԺ պատգամավոր, […]


Հունիս 29, 2010թ. 18:26

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լևոնարխ, […]


Հունիս 29, 2010թ. 18:22

ԵԽԽՎ–ն Արցախի Հանրապետության հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման շուրջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ աշխատանքը կշարունակի աշնանը։ Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է Աստանայում։ «2005թ. ԵԽԽՎ–ն ընդունեց 1416 բանաձևը, որի համաձայն, պետք է ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով, սակայն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսոնը մահացավ և ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, […]


Հունիս 29, 2010թ. 18:18

Ադրբեջանում կդադարեցվի բոլոր այն վճարային համակարգերի աշխատանքը, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում Արցախ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաևը։ Ըստ նրա՝ դա  եղել է և նախկինում, և ԿԲ-ն միշտ միջոցներ է ձեռնարկել. «Նման դեպքերում մենք խզում ենք համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ, և դա արդյունք է […]


Հունիս 29, 2010թ. 18:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ […]


Հունիս 29, 2010թ. 17:34

ԵՄ-ում մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգն իր զեկույցում գրել է, թե Ադրբեջանը պետք է անհապաղ բարելավի խոսքի ազտության հետ կապված իրավիճակը։


Հունիս 29, 2010թ. 16:02

Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմում անհավանական է:


Հունիս 29, 2010թ. 15:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, հորդորել է բյուրոյի անդամներին ստորագրել ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովի կողմից շրջանառության մեջ դրած հակահայկական բանաձևի տակ, ինչի արդյունքում ադրբեջանցիները կարողացել են հավաքել 34 ստորագրություն: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այդ 34 ստորագրողների հետ ես զրուցել եմ` […]


Հունիս 29, 2010թ. 14:31

1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոն‎ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Արցախի Հանրապետության պատվիրակությանը


Հունիս 29, 2010թ. 14:13

«Սահմանային միջադեպի հետ կապված միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավական մեղմ արձագանքը Ադրբեջանի նկատմամբ նպատակ ուներ ուղղակի չսրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման փաստի առնչությամն միջազգային հանրության արձագանքը: «Միջնորդները չեն ցանկացել ուղղակի սրել իրավիճակը տարածաշրջանում: Միջնորդները փորձում են բալանսավորված […]