11 Օգոստոս 2010

Օգոստոս 11, 2010թ. 12:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Օգոստոս 11, 2010թ. 11:43

Արցախում այսօր` հայկական հին տոմարով Նավասարդի օրը, «Սերունդ» հասարակական կազմակերպությունը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով:


Օգոստոս 11, 2010թ. 11:33

ԱՄՆ-ը մեղադրվում է միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի վերաբերյալ պայմանագրերի տասնյակ դրույթների խախտման մեջ:


Օգոստոս 11, 2010թ. 11:23

Հացարտադրությունը բացի բիզնես լինելուց, նաև սոցիալական և պետական անվտանգության հարց է, և կառավարությունը չի կարող անտարբեր մնալ:


Օգոստոս 11, 2010թ. 11:15

Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել: