6 Օգոստոս 2010

Օգոստոս 6, 2010թ. 21:10

«Որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, սակայն հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի»:


Օգոստոս 6, 2010թ. 18:42

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել նաև HTC Legend սմարթֆոնը: HTC Legend-ի իրանը ձուլված է ալյումինե ամբողջական կտորից, ինչի շնորհիվ այն ոչ միայն հիանալի տեսք ունի և հարմար է ձեռքում, այլ նաև կարող է դիմակայել ցանկացած փորձության: Իսկ վիջեթների ընդլայնված ընտրության և առցանց գրադարանի շնորհիվ, HTC Legend-ի անհատականացումը բոլորովին նոր որակ է […]


Օգոստոս 6, 2010թ. 18:15

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հինգշաբթի ընդունել է Ադրբեջանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Սիլվիա Մայեր-Կայբիչին: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությանը: Ասադովը ընդգծվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ավստրիայի հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատմանը: «Մեր երկիրը հետաքրքրված է Ավստրիայի հետ բարձր մակարդակի […]


Օգոստոս 6, 2010թ. 18:00

Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրկազեմին մեկնել է Պեկին քննարկելու մի շարք հարցեր, սկսած տնտեսական համագործակցությունից մինչեւ ներդրումային քաղաքականություն: Ըստ պաշտոնական տեղեկատվության նախատեսվում է, որ Միրկազեմին «մտքեր է փոխանակելու չինացի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ Իրանի ու Չինաստանի միջեւ համատեղ ներդրումների հարցերի շուրջ»: ArmAr.am


Օգոստոս 6, 2010թ. 17:30

Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օգոստոսի 9-ին տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրի պաշտոնական փակման արարողությունը, որին կմասնակցի նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են 76 ուսուցիչներ` 16 երկրներից: Վերջիններս վերապատրաստվել են 4 խմբերում` մանկապարտեզ, […]


Օգոստոս 6, 2010թ. 17:22

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը սուրը քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին` Իրանի վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, թե Իրանը միջուկային զենք ունի, նաև իր խոսքում  Թուրքիայի հասցեին դրական տրամադրվածության համար: Նշենք, որ վարչապետն օգոստոսի 5-ին անգլիական Հովե քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, երբ խոսում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին` թույլ տվեց այդ վրիպակը: Քեմերոնն ասել էր, որ […]


Օգոստոս 6, 2010թ. 17:09

Ինչպես հայտնի է. 2008թ. օգոստոսի 12-ին Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտի ավարտից հետո Վրաստանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել էր ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Թբիլիսին մեղադրել էր Մոսկվային «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման ուղղությամբ» Միջազգային կոնվենցիայի դրույթների խախտման մեջ: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հայտարարության մեջ նշված է, որ հայցի առնչությամբ դատական լսումները կանցկացվեն սեպտեմբերի 13-ից 17-ը: : Ինչպես հաղորդում […]


Օգոստոս 6, 2010թ. 16:50

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Լավրովի ու Մամեդյարովի միջեւ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:


Օգոստոս 6, 2010թ. 15:45

Կրթության տարբեր աստիճաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից է և այդ համատեքստում այսօր տեղի է ունեցել “Dasaran.am” կայքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ոլորտում նորարական տեխնոլոգիաների օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացներին` նախարարը նշել է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք արդեն […]


Օգոստոս 6, 2010թ. 15:39

…հայ երեխաներին պետք է բաժանել այն տարածքներում, որտեղ չկան հայեր…որպեսզի այս երեխաները հետագայում էլ իրենց ակունքներին վերադառնալու հնարավորություն չունենան: