2 Օգոստոս 2010

Օգոստոս 2, 2010թ. 19:27

2010 թվականի օգոստոսի 3-ից 8-ը հերթական անգամ Հայաստանում (Հանքավանում) կայանալու է աշխարհասփյուռ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսկցության երիտասարդական բանակումը: Բացումը տեղի է ունենալու «Եռաբլուրի» պանթեոնում օգոստոսի 3-ին ժամը 11:00-ին: Բանակումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք արտասահմանյան երկրների Հնչակյան կուսակցության կառույցները ներկայացնող երիտասարդներ, որոնց կմիանան կուսակցության  Հայաստանի մարզային կառույցների բազմաթիվ երիտասարդներ: Բանակումն ունենալու է 120-ից […]


Օգոստոս 2, 2010թ. 18:58

Հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։


Օգոստոս 2, 2010թ. 18:00

Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Օգոստոս 2, 2010թ. 17:40

ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 02.08.2010-08.08.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 12821.60 (-66.18), բացթողնման գին` 13936.52 (-71.94), ԱՐԾԱԹ` գնման գին` 195.13 (+1.68), բացթողնման գին` 212.10 (+1.83), ՊԼԱՏԻՆ` […]


Օգոստոս 2, 2010թ. 17:20

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ նախագահին հրավիրել է լրատվամիջոցների ներկայությամբ դեմ առ դեմ հանդիպել և բանավիճել: Այդ մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: Մահմուդ Ահմադինեժադը արտերկրում ապրող իրանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես պատրաստ եմ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել Բարաք Օբամային և քննարկել աշխարհաքաղաքական հարցեր: Արդյունքում թող պարզ դառնա […]


Օգոստոս 2, 2010թ. 17:00

«Ռուսաստանն սկսում է նոր առավել ակտիվ քաղաքականություն իր հարավակովկասյան գործընկերոջ` Ադրբեջանի նկատմամբ»


Օգոստոս 2, 2010թ. 16:45

Իսրայելը համաձայնել Է «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի միջազգային հետաքննությանը, երկու ամիս առաջ որի կալանման ընթացքում զոհվել Էին դեպի Գազայի հատված միջազգային նավարկության ինը մասնակիցներ: Այդ մասին այսօր տեղեկատվություն  է տարածել «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Մինչ օրս Իսրայելի իշխանությունները մերժում էին հետաքննության ինտերնացիոնալացման կոչերը եւ գերադասում Էին այն կատարել ինքնուրույն: Իսրայելի դիրքորոշման փոփոխության մասին պաշտպանության նախարար […]


Օգոստոս 2, 2010թ. 16:30

Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքները աղետալի էին ինչպես BP ընկերության ֆինանսների, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Ճգնաժամը ստիպեց ընկերության նախագահին հրաժարական տալ, բերեց 20 միլիարդ դոլարի վնասներ եւ դարձավ ակտիվների վաճառքի պատճառ` նպատակ ունենալով վճարել մաքրման ծախսերը: Սակայն այժմ սկսվել են քննարկումներ թե իրականում ինչքանով էր մեծ բնությանը հասցված վնասը: Որոշ գիտնականներ կարծում են, որ […]


Օգոստոս 2, 2010թ. 16:17

Նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հեռագրում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից և գույքից, երկրին հասցվել է նյութական […]


Օգոստոս 2, 2010թ. 16:00

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը օգոստոսի 2-ին անց է կացրել մարզային կառույցների ներկայացուցիչների արտահերթ ժողով, որի օրակարգում էր Ռուսաստանի` հրդեհներից տուժած շրջաններին երիտասարդների ուժերով օգնություն ցուցաբերելու հարցը: Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկով ընդունվել է հետեւյալ հայտարարությունը. «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի անդամ երիտասարդները մտահոգված են Ռուսաստանում մոլեգնող անտառային աննախադեպ հրդեհների պատճառով տուժած շրջանների ճակատագրով, որոնք արդեն իսկ […]