Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
19 Օգոստոս 2010
Դմիտրի Մեդվեդեւը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
«Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարվել է դեպքի վայրի մանրակրկիտ զննություն, լուսանկարահանում և տեսանկարահանում…»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը: Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է […]
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Ռուսաստանի նախագահ` Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Երեւան ժամանած “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովին եւ “Հարվկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինին: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը: Մանուկ Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան դրական ազդեցություն […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ ստեղծված ծիսական հանձնախումբը` կազմված Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներից, օգոստոսի 16-17-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարեց իր անդրանիկ ժողովը: Հայ Եկեղեցու ծիսական հանձնախմբի աշխատանքներն ուղղված են Հայաստանյայց […]
Գործադրի հավանությունն ստացած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կարգավորման առարկան պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով ստացված արտոնությունների գումարներն են։ Ակնկալվում է, որ հարկ վճարողների համար կստեղծվեն պետության կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու առավել ամբողջական հնարավորություններ։ ՀՀ վարչապետի առաջարկով օրենքի նախագծում կընդգրկվի և լուծում կստանա նաև «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ում ծագած համանման […]
ՀՀ կառավարությունը հաստատել է Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Հաստատվել է նաև Հնդկաստանում Հայաստան արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգը։ Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, […]
«Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Լավ գին» ծառայությունը «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար: Այժմ ՙԲարբառ՚ և ՙ18+՚ սակագնային պլանների բաժանորդները կարող են զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով: ՎիվաՍել-ՄՏՍ –ի բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին առավել մատչելի սակագներով. 38.5 դրամ/րոպե` ՙԲարբառ՚ […]




