Հուլիս 2011

Հուլիս 8, 2011թ. 16:00

Հայաստանյան հասարակական-քաղաքական քննարկումներում հաճախ է  շոշափվում «քաղաքական» եւ «քաղաքացիական» հասկացությունների տարբերակման խնդիրը: Շատերի համոզմամբ` դրանք ծայրահեղ տարբեր հասկացություններ են: Տարածված մի տեսակետ կա, համաձայն որի` քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները, մնացածները որքան հեռու լինեն քաղաքականությունից` այնքան լավ, իսկ եթե ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, ապա կարող են մտնել քաղաքացիական ոլորտ: Սակայն […]


Հուլիս 7, 2011թ. 21:42

Գրիգոլ Վաշաձեն երկրի տարածքում գործող կրոնական միություններին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու խորհրդարանի որոշումը համարում է ճիշտ եւ ժամանակին արված:


Հուլիս 7, 2011թ. 19:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ- ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ArmAr.am


Հուլիս 7, 2011թ. 17:24

Հուլիսի 8-ին Երեւանում, Կամերային երաժշտության տանը կանցկացվի միջոցառում  ի պաշտպանություն  Վահագն Չախալյանի։ «Երկիր» միությունը հայտնում է, որ , միջոցառման ընթացքում կքննարկվեն նաեւ ջավախքահայության խնդիրներին առնչվող հարցեր։ Հիշեցնենք,  Վահագն Չախալյանը 2008 թվականին վրաց իշխանությունների կողմից ապօրինաբար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։ ArmAr.am


Հուլիս 7, 2011թ. 17:00

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7- ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին: Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդատուի պաշտոնում` հիմք ընդունելով ԼՂՀ […]


Հուլիս 7, 2011թ. 16:08

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-ի երեկոյան ժամանում է Երեւան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացնելու է ՌԴ նախագահի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նման առաքելությամբ Լավրովը մեկնելու է նաեւ Բաքու: ArmAr.am

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 15:48

«Ջավախահայության խնդիրների մասին սկսել են խոսել դեռևս 90-ականներից, մինչ օրս սակայն դրանցից և ոչ մեկը լուծում չի ստացել»,- ասում է «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Նրա խոսքով՝ ջավախահայության հիմնական խնդիրը հայապահպանությունն է՝ այդ թվում՝ լեզվի, եկեղեցու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Վրաց իշխանությունները երկար տարիներ փորձում են փոխել Ջավախքի ժողովրդագրական կազմը: «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ […]

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 15:21

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հուլիսի 13-ին քննարկելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը, որն առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, լսումները հեռարձակվելու են online ռեժիմով` կոմիտեի կայքում: «Մենք կոչ ենք անում հանձնաժողովի բոլոր անդամներին պատրաստված ներկայանալ լսումներին, հարցնել թեկնածու Հեֆֆերնին իր դիրքորոշման մասին այս կամ այն […]


Հուլիս 7, 2011թ. 14:03

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է եւ հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի […]

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 13:55

Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Թեգեր` [, ]