11 Փետրվար 2013

Փետրվար 11, 2013թ. 21:26

«Ազատություն» կուսակցությունը նոր ստեղծվող Հայ Ազգային կոնգրես կուսակցության հետ կապ չունի, ուզում են, թող ստեղծեն»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Հարգում եմ առաջին նախագահի գաղափարը, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Ինձ դիմել են ՀԱԿ մյուս կուսակցությունները` թե ի՞նչ անենք, ես էլ ասել եմ` ընտրությունները կավարտվեն, կնստենք, կխոսենք»,- հավելեց Բագրատյանը:


Փետրվար 11, 2013թ. 20:12

Ադրբեջանի կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը որոշում է կայացրել վճարել 10 հազար մանաթ (ավելի քան 12.5 հազար դոլար) նրան, ով կկտրի ադրբեջանցի անվանի գրող, երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիլիի ականջը։ Կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը հաստատել է այդ փաստը։


Փետրվար 11, 2013թ. 15:30

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸ հրապարակեց նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներին հունվարի 21-ից փետրվարի 6-ն ընկած քարոզչական ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամերի մշտադիտարկման արդյունքները: Եթերաժամերի թվային պատկերը, նրա գնահատմամբ, դրական է` անգամ ամենաքիչ լուսաբանված թեկնածուն մշտադիտարկման ընթացքում միջին օրական ցուցանիշով ունեցել է 74 րոպեից ավելի եթերաժամանակ: Թեկնածուների […]


Փետրվար 11, 2013թ. 14:10

Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողներին ասել է, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը մասնակցել են իր տան վերանորոգման աշխատանքներին:


Փետրվար 11, 2013թ. 12:05

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը Սահմանադրական դատարան նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: Իսկ սա նշանակում է Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին.«Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները […]