Այսօր` փետրվարի 12-ին, հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: մեծ գրողը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում, 1935թ.-ին.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում: Մաթևոսյանի գործերում գյուղն է` պարզ գյուղացու կյանքը, աշխատանքը: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը. կարծում էին, որ մարդու առաջին […]
12 Փետրվար 2013
Ասել եք, որ ընտրություններից հետո դիմելու եք պայքարի նոր մեթոդների։ Դրա տակ ի՞նչ հասկանալ։ Պատասխաիելով լրագրողների այս հարցին, հացադուլավոր թեկնածու ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ երեկ հայտարարեց. «Այսօր արդեն ընթանում են քաղաքացիական խմբերի եւ քաղաքական ուժերի միավորման պրոցեսներ։ Շինծու ընտրություններով ձեւավորվելու է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ենթադրում է, որ հանրությունը պետք է դրան արձագանքի քաղաքացիական անհնազանդությամբ։ Մենք անում […]
Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ կարծիքով. «Ընտրությունները պետք է լինեն հասարակության ներսում կուտակված հակասությունների հանգուցալուծումը: Նրանց միջոցով հասարկությունը պետք է լիցքաթափվի ու անցնի բնականոն գործունեության: Եթե այդ լիցքաթափումը տեղի չի ունենում, եւ հակասությունները մնում են հասարակության ներսում, դա կարող է հետընտրական շրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Այս իմաստով, հետընտրական գործընթացները գուցեեւ շատ ավելի ակտիվ լինեն, քան ընտրականը: Կարծում […]
Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը երեկ կեսօրին՝ ժամը 12:25-ի սահմաններում, դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով Պ.Հայրիկյանի դիմումը հետ վերցնելու հարցով: «Արդեն վերջնական որոշում եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ ստահակ […]
Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական շեշտադրումներով մեզ` ընտրողներիս, ուրախանալու քիչ հնարավորություններ է տալիս: Ուրախանում ենք միայն ակտիվ քարոզարշավ վարող երկու հիմնական թեկնածուների` գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խոստումները լսելիս:
-ի հարցազրույցը քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ -Նախագահի թեկնածուներից մեկն անհույս հացադուլի մեջ է, մյուսը կարծես անձի երկվությամբ է տառապում` ժամերի ընթացքում փոփոխելով կայացրած որոշումները. քաղաքագիտական տեսանկյունից` նախընտական ինչպիս՞ի գործընթացների ականատեսն ենք: – Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընթանում է ապաքաղաքականացված քարոզարշավ, չնայած երկրի թիվ մեկ պաշտոնյայի ընտրությունը պետք է […]




