2 Փետրվար 2013

Փետրվար 2, 2013թ. 23:06

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու վերաբերյալ որոշումը կկայացնի երկուշաբթի օրը: Այս մասին ինքը` թեկնածուն` այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նա հրազենային վնասվածք էր ստացել իր տան […]



Փետրվար 2, 2013թ. 22:51

Բաց նամակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Հարգելի պարոն Հայրիկյան, Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը եւս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չի ապահովել ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության եւ ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, եւ Ձեր ավանդն է […]


Փետրվար 2, 2013թ. 22:24

Բանակ գնալուց հետո դեռ ոչ մի անգամ տուն չէր եկել, փետրվարի 7-ին արձակուրդ էր գալու: Եվ տնեցիք անհամբեր սպասում էին որդու երկարատեւ արձակուրդին:


Փետրվար 2, 2013թ. 20:39

Թիկունքից արձակված դավադիր գնդակն անշուշտ նպատակ ուներ սասանելու ընտրությունների հանդարտ ընթացքը՝ դառնալով հարմար առիթ այն ուժերի համար, որոնք հայաստանյան ընտրությունները ստվերելու նպատակադրում ունեն: Հիշենք, թե դեռ քարոզարշավը չսկսած, որ կառույցներն էին կանխակալ գնահատականներ հնչեցնում «ձախողված» ընտրական գործընթացների մասին:


Փետրվար 2, 2013թ. 20:05

Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, ոխերիմ հարեւանների առկայությամբ, բավական բարդ է, ճկուն քաղաքականություն պարտադրող երեւույթ, ուստի, ներքին ամրությունը հրամայական պահանջ է:


Փետրվար 2, 2013թ. 20:01

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը պատասխանել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ Ամերիկայի ձայնի հարցին: «Մենք դատապարտում ենք այս բռնությունը, հասկանում ենք, որ Պարույր Հայրիկյանի վիճակն այժմ կայուն է հրազենային վիրավորումից հետո: Հասկանում ենք, որ փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները, համաձայն սահմանադրության, կարող են հետաձգվել, եթե նա չկարողանա շարունակել քարոզարշավը: Մենք կոչ […]


Փետրվար 2, 2013թ. 19:47

Մեր հարցերին պատասխանում են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը եւ Արտակ Դավթյանը։


Փետրվար 2, 2013թ. 19:11

Պատասխանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ հարցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ վստահություն հայտնեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք միշտ առանձնացել են իրենց արհեստավարժությամբ, շատ արագ կպարզեն իրավիճակը եւ կգտնեն մեղավորին: «Մեկնաբանել չեմ կարող, քանի որ այդ ամենը կատարվել է երեկ գիշեր, վերլուծության համար բավարար տեղեկություններ չկան, սակայն չեմ կարծում, որ […]


Փետրվար 2, 2013թ. 19:10

Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Թիրախը պատահական չէր ընտրված. Պարույր Հայրիկյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով համայն աշխարհում ճանաչված է որպես սեփական գաղափարների համար 17 տարի խորհրդային ճամբարներում տառապած այլախոհ, Հայաստանի անկախության ռահվիրա: Համոզված եմ, որ կյանքի մեծ փորձառություն ունեցող Պարույրը շատ լավ էլ գիտակցում է, որ փամփուշտը ուղղված էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի, Հայոց պետականության […]