13 Փետրվար 2013

Փետրվար 13, 2013թ. 23:36

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է: Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: […]


Փետրվար 13, 2013թ. 15:41

Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական […]


Փետրվար 13, 2013թ. 14:05

Հարցազրույց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
<Երևի բախտներս բերել է, որ նա չհասցրեց իրականացնել իր նմանօրինակ ցանկությունները, ու 1992-ին բավարարվեց միայն Ստամբուլում արած հայտարարություններով>:


Փետրվար 13, 2013թ. 13:43

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր կայացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք` Արցախի քաղաքական եւ հոգեւոր իրշանությունների մասնակցությամբ: Նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը` դրանք համարելով նշանակալի թե’ քաղաքական, թե’ բարոյահոգեբանական տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցել են նաեւ արցախյան շարժման վետերաններ, հազարավոր քաղաքացիներ: Իսկ մինչ այդ, նախօրեին բազմամարդ հավաք է եղել Հադրությում։


Փետրվար 13, 2013թ. 11:49

Ներքաղաքական թոհուբոհի մեջ կարծես մոռացանք, որ լրացավ Արցախյան գոյամարտի 25 տարին: