Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները: ԿԸՀ-ն նաեւ հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:
25 Փետրվար 2013
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ: Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են […]
ԵՊՀ մոտ այս պահին հավաքված են մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք հայտարարել են դասադուլ՝ հանուն արդար ընտրությունների։ Ակցիան սկսվեց ժամը 11.30-ին՝ դասամիջոցների։ Ըստ կազմակերպիչների՝ այդ արվեց,որպեսզի չասվի , թե իրենք խանգարում են դասապրոցեսին։ Դասախոսները համոզում էին,ո ր ուսանողները վերադառնան դասի, սակայն նրանք չլսեցին։ Ուսանողներն իմացան, որ արդեն ներկա-բացակա են անում՝ ճշտելու, ովքեր են մասնակցում դասադուլին։ […]
Ինչպես տեղեկացնում է a1plus.am-ը ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը։ Ինչպես խորհրդակցությունից հետո հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մինչեւ օրվա վերջ թերեւս հայտարարեն՝ կլինի ԱԺ արտահերթ նիստ՝ Նախագահի ընտրությունների արդյունքները քննարկելու նպատակով, թե ոչ։ ԲՀԿ-ն մի քանի ժամից կհայտնի իր տեսակետը։ ՀԱԿ-ը բոյկոտել […]
Այսօր հրավիրված ԱԺ նիստի օրը ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. :
«Հավաքվենք հետընտրական պրոցեսները քննարկենք, ԱԺ-ն այն ամբիոնն է, որը կարող է այդ հարցերը քննարկել եւ իրեն ընտրած ժողովրդին պարզաբանել»,-հետընտրական գործընթացների մասին այսօր ԱԺ նստաշրջանում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա նկատեց, թե իրոք քննարկելու բան է` ինչու 58,6 տոկոսը պետք է պարտվի 36,7-ին։ «Մենք հարգում ենք 560 հազարին, բայց խնդրում ենք դուք էլ հարգեք 860 […]
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից շնորհավորում եմ բոլորին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հազարավոր ընտրողների, իրենց միացած քաղաքական ուժերի, գործիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից հայտարարել է, որ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում կձեռնարկեն […]
«Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Փետրվարի 25-ի ԱԺ նիստի ժամանակ նման գնահատմամբ հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: «Այս կոնվենցիան դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրում է պատշաճ տարանցիկ հնարավորություններ: Այն հիմնված է յոթ սկզբունքի վրա: Ըստ այդմ, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող երկրների նավերը […]
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-ամյակը: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների եւ Գյումրու զորամասի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը կատարեց ազգային- ազգագրական երգեր: «Անդրանիկը հեղափոխական մարտիկ էր, այստեղ է նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը: Ժողովուրդը պաշտում է միայն նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար պայքարել ու մեռնել գիտեն»,- […]




