ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրությունների արդյունքները գնահատում է շատ լավ եւ բարձր: Այս մասին նա ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հովիկ Աբրահմյանի խոսքով` ինքը շատ նորմալ է համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն է հավաքել: «Դա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, այլեւ այն մարդկանց, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը: Որեւէ երկիր […]
21 Փետրվար 2013
Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում:
Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ ՀՅԴ Գերագույն Մարմինն այս մասին հայտնել է yerkir.am-ին՝ առանց մանրամասներ փոխանցելու: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։
ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ. Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը. «Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդները` այն մեկ քայլ առաջ էր: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էր: Ասել թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը, […]
Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձեւաչափը: «Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների եւ պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման […]
կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և նորընտիր նախագահ Սերժ Սարգսայնի միջև բանակցությունները քիչ առաջ ավարտվեցին: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի առջև իրեն սպասող մարդկանց հայտնեց, որ բանակցությունները հաջող ընթացք են ունեցել, իսկ արդյունքների մասին կհայտնի վաղը` ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այնուհետև նա հավաքվածներին հորդորեց գնալ տուն, զբաղվել իրենց աշխատանքով ը սպասել մինչև վաղը:
«Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր»,-նման հայտարարությամբ այսօր՝ փետրվարի 21-ին հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին; Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապ չունեն այս կամ այն տեղամասում ընտրությունների արդյունքների հետ: «Վաղուց հասունացած պահ է, այո, երբ […]
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով պաշտոնական տվյալներով հավաքել է մոտ 37 տոկոս ձայն եւ հայտարարել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին, ուղեւորվել է Հայաստանի նախագահի մոտ` բանակցությունների: Ազատության հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Դատելով գործող կուսակցության մամուլի քարտուղարի հայտարարություններից` Սերժ Սարգսյանը չի ընդունել իմ առաջարկը Ազատության հրապարակ գալու […]
Հրանտ Բագրատյանը հանդես գալով իր ֆեսբուքյան էջում գրում է .։ ArmAr.am




