Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել […]
11 Մայիս 2013
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվել է Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում: Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշել է, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել […]
Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրումը համարվում է առեղծվածային այն իմաստով, որ հայկական ուժերը կարողացան անառիկ բերդաքաղաքն ազատագրել այն ժամանակ, երբ հակառակորդը Շուշիում մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ զինուժ էր կենտրոնացրել:
…«մայլի» լեզուն իր հետ բերել է նաեւ լեզվամտածողության առանձնահատուկ՝ արեւելյան գծեր, որոնց զուգորդումը ռուսական «վաբշե»-ների եւ այլ «աբառոտկա»-ների հետ ստեղծել է հայերենի «համեմունքով» կոտրատվող մի ռուս-թուրքական սիմբիոզ։
Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր…
Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Մի վերին կամքով հայ ժողովրդի պատմության մեջ մղած շատ հաղթական կռիվներ տեղի են ունեցել մայիս ամսին: Հայտնի է, որ մայիսին են եղել Ավարայրը, Սարդարապատը, Շուշին. վերջապես, մայիսին է հռչակվել Հայաստանի Հանրապետությունը: Ու եթե մինչեւ վերջին ժամանակներս մայիսյան հաղթանակների մասին խոսում էինք անցյալով, խոսում էինք կարոտով, միեւնույն է, յուրաքանչյուրս գոնե մտովի փայփայում էր նաեւ […]
Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն […]




