Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին եւ ընդգծել, թե ինչու է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ […]
31 Մայիս 2013
Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ չկան. նման լուրեր տարածում է թուրքական եւ ադրբեջանական մամուլը: Դրանք ձեռնտու են միայն Թուրքիային: Այդ մասին երեկ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիան ամենուրեք համոզում էր, որ ինքը մեզ հետ երկխոսության մեջ է: Այդ տեսակետից արձանագրությունները հստակ ֆիքսեցին դիրքորոշումները, եւ արդեն այսօր, երբ Թուրքիան փորձում է նույնը խոսել, թե (ի դեպ, ուշադրություն […]
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն նախօրեին մասնակցել է Եվրախորհրդարանում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. Ժողովուրդների հաշտության կամուրջ» կոնֆերանսին: Պատգամավորը, որը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հայտարարել է. «Ֆրանսիան պետք է իր ազգային օրենսդրության մեջ մտցնի որոշումը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ, թուրքական եւ ադրբեջանական ժխտման քարոզչությունը շարունակում է […]
Ադրբեջանում վաղուց արդեն պետական պատվերով պատմություն են շինում ու փողով տարածում: Այս կամ այն կազմակերպությանն էլ վարձում, որ կնիքը ձեռքին վազի: Միշտ են այսպես վարվել, դեռեւս խորհրդային տարիներից: Փող եւ պատմություն, փող եւ մշակույթ, վերջապես, փող եւ քաղաքականություն: Ընդ որում, այս ամենն արվում է չտեսնված մի ցինիզմով:
Վերջին շրջանում Հայաստանում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Մասնավորապես՝ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ Բաքվից ադրբեջանական՝ իբրեւ Շուշիի շրջանի մի պատվիրակություն Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի հետ հռչակագիր է ստորագրել Շուշի եւ Դյոնդյոշ քաղաքների եղբայրության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական […]




