18 Հոկտեմբեր 2013

Հոկտեմբեր 18, 2013թ. 21:46

Մոսկվայում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 24-ամյա ռուս երիտասարդի սպանությունից հետո, լարվածությունը դեռ չի հանդարտվում: Իսկ ամեն անգամ, երբ Ռուսաստանում ակտիվանում են ազգայնամոլական հուզումները, Հայաստանում հասկանալի պատճառներով արտահայտվում է տագնապ ու մտահագություն. այդ երկրում ունենք ոչ միայն հսկայական թվով հայկական համայնք, այլև բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ:
Այս թեմայի շուրջ է մեր զրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ


Հոկտեմբեր 18, 2013թ. 21:40

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչեւ 2014-ի ապրիլի 20-ը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հավանության արժանանալու դեպքում տասը ամսվա ընթացքում պետք է պատրաստվի բարեփոխումների նախագիծը:
Այս կապակցությամբ մենք զրուցեցինք «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ


Հոկտեմբեր 18, 2013թ. 21:38

Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկարար պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատեւ որոնումների եւ խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի եւ Ռուսաստանի թշնամին։


Հոկտեմբեր 18, 2013թ. 21:27

Փաստորեն միջազգային կառույցները ոչ միայն աչք են փակում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների կոպտագույն խախտումների առաջ, այլեւ դառնում հայ զինվորին հայրենիք վերադառնալու իրավունքից զրկելու Ադրբեջանի հանցակիցը: