16 Հոկտեմբեր 2013

Հոկտեմբեր 16, 2013թ. 23:32

Աւանդական «Յար խուշտա»-ն պարել են տղամարդիկ եւ կանայք, պարել են մարտից առաջ եւ մարտից հետոյ, մարտին հաղորդելով ռազմական հերոսական, յաղթական ոգի, ռազմական աստուածների ուժն ու զօրութիունը, իսկ մարտից հետօյ հաստատել են յաղթանակը:


Հոկտեմբեր 16, 2013թ. 23:17

«Մենք ուզում ենք, որ «գենդեր» բառն ընդհանրապես հանվի օրենքից: Մեր պետությունը միջազգային հինգ փաստաթուղթ է ստորագրել` կապված գենդերի հետ: Գենդեր եզրույթը համաշխարհային կառույցներում նշանակում է ձեռքբերովի վարքագիծ: Այսինքն՝ եթե օրենքում մեկ գենդեր բառ էլ մնա, այդ հինգ փաստաթղթերով կարող են մեզ պարտադրել, որ օրենքը թելադրի ոչ թե կին եւ տղամարդ հավասարություն, այլ ձեռքբերովի վարք»


Հոկտեմբեր 16, 2013թ. 23:11

Իսկ ի՞նչ են ուզում Ռուսաստանի իշխանությունները. մի կողմից՝ այդ երկիրը շահագրգռված է ներգաղթյալների ներհոսքով, ովքեր կատարում են դժվար աշխատանքը, նաեւ նրանցով են փորձում բնակեցնել երկրի ծայրամասերը, բայց, մյուս կողմից, ռուս հասարակության մեջ ակնհայտ ատելություն կա եկվորների հանդեպ:


Հոկտեմբեր 16, 2013թ. 23:04

Մի կատակ կա այս առնչությամբ: Հարցնում են՝ «ե՞րբ է դեսպանին հետ կանչելու ժամանակը»: Պատասխանում են՝ «երբ նա մասնակցում է այն ֆուտբոլային խաղին, ուր մրցում են իր ու դեսպանընկալ երկրի թիմերը, եւ սկսում ցավել դեսպանընկալ երկրի թիմի համար, ուրեմն արդեն եկել է նրան հետ կանչելու ժամանակը»: