Այսօր խորհրդարանը սկսեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝ Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկումը, որն անցավ աննախադեպ հանդարտության ու փոխըմբռման մթնոլորտում: Հազվադեպ երևույթ է, երբ խորհրդարանի քաղաքական ընդդիմությունը, այն էլ գլխավոր դատախազի թեկնածուի հանդեպ կարող է այսչափ բարեհաճ տրամադրված լինել: Նախօրեին ՀԱԿ-ն իր կարծիքը հայտնել էր՝ Գևորգ Կոստանյանին շանսեր տալու և նրա […]
Սեպտեմբեր 2013
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նախօրեին Նյու-Յորքում համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: Հայտարարության համաձայն, նախարարները և […]
Վեցդարյա ընդմիջումից հետո, 2013-ի սեպտեմբերի 24-ից 27-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հայոց երկու հայրապետների օրհնության և հովանավորության ներքո գումարվեց ու ավարտին հասցվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Այն, որ Եպիսկոպոսաց ժողովը առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած համարվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին, ուրեմն վստահաբար կարելի է ասել` տեղի ունեցածը պատմական իրադարձություն էր: Երկարատև ընդմիջումից […]
Վեցդարյա ընդմիջումից հետո, 2013-ի սեպտեմբերի 24-27-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հայոց երկու հայրապետների օրհնության եւ հովանավորության ներքո գումարվեց ու ավարտին հասցվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի՞նչ որոշումներ կայացրեց եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմինը: Չորս օր շարունակ եպիսկոպոսաց դասի քննությանն առնված կարեւորագույն հարցերն էին մկրտության ծեսի միօրինակության որդեգրումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ […]
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան «Էյր Արցախ» ավիաընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ ունի քաղաքացիական երկու օդանավ, որոնցից մեկի անձնակազմը թռիչքներ է իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ստեփանակերտում իրականացվում են տեխնիկական թռիչքներ, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում թռիչքների ու վայրէջքների մշակումն է՝ հաշվի […]
Կյանի 83-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը: Վաստակավոր արտիստը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի […]
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի եւ Վայոց ձորի մարզեր: Այցի նպատակը նախագահի հանձնարարականով կառուցված Արարատի Այնթափ համայնքի մանկապարտեզի ու Վեդի քաղաքի նորակառույց մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալն էր: Իսկ նախագահի այցելության վերջին հանգրվանը Արփա գետի հովտում տեղակայված բացառիկ հնագիտական վայրն էր՝ «Արենի 1» կամ ինչպես հնագետներն են ասում՝ «Թռչունների քարայրը»: ՎԵԴԻՆ […]
Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը Ֆրանսիայում արշավ են սկսել՝ կոչ անելով սփյուռքի հայերին իրենց հայտարարությունը տարածել բոլոր սոցիալական ցանցերով, որը վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «սեւ ցուցակի» հրապարակմանը: Խոսքը այն «սեւ ցուցակի» մասին է, որում ընդգրկված միջազգային գործիչներին արգելված է այցելել Ադրբեջան, քանի որ մինչ այդ նրանք եղել են ԼՂՀ-ում: Այս […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան […]




