Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը` իր հանձնախմբերով հանդերձ, ուշի-ուշով հետևելով Ձեր գործունեությանը, հանգել է այն եզրակացության, որ վարչապետության մեկամսյա գործունեությունը առայժմս ընթանում է ոչ ցանկալի ուղղությամբ, և դեռ տեսանելի չեն աշխարհասփյուռ հայության շահերից բխող հստակ գործառույթներ: Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության կողմից. -«կուտակային» օրենքի ընդունման առումով հանրության համար դեռևս ընկալելի չեն ՀՀ […]
Մայիս 2014
2014 թ. մայիսի 23–ին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի կունենա «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որը նվիրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 96–ամյակին: Հայաստանի Առաջին Հանրապետության շնորհիվ հայը վերստին իր երկրի քաղաքացին դարձավ, դրվեցին արդիական պետական կառույցների հիմքերը, ստեղծվեցին պետական խորհրդանիշները: Մեծ է Առաջին Հանրապետության դերը նաև հայկական պետականության […]
“Ես լրագրողին չեմ վիրավորել, առհասարակ, ինչպե?ս կարող եմ լրագրողներին վիրավորել, առավել ևս` անբարոյական անվանել, երբ նրանց շարքերում ունեմ հրաշալի ընկերներ: Այն ինչ կատարվեց խորհրդարանում թյուրիմացություն էր, իսկ իրողությունն այն է, որ ես խոսել և այժմ էլ ուզում եմ խոսել անբարոյական աշխատաոճի մասին:
Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն […]
Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին Երեւանում մի արձան դնել: Ես պատրաստեցի «Քայլող մարդը», որը նախատեսված էր դնել Հյուսիսային պողոտայում: Անգամ բրոնզ ձուլեցի արձանի համար: Սակայն նախաձեռնությունն այդպես էլ մնաց, թեեւ պատրաստ էի արձանը նվիրել քաղաքին առանց գումար պահանջելու: Այդպես էլ չհասկացա, թե ինչու կյանքի չկոչվեց…
Այս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները: Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» […]
Ինչն ամենևին չի բխում համակամարտության էությունից Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ – ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքը իր հայտնի ելույթում շեշտեց, թե չի խոսում համանախագահների անունից և իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը. հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուրլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ, […]
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հրադադարի (ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին) 20-ամյակի հետ: Դրանում նրանք տարածաշրջանի բնակիչներին առաջարկել են խորհել վերջին երկու տասնամյակի ժառանգության մասին. «Այդ համաձայնագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների աղետալի բռնությունները և հիմք ստեղծեց բանակցությունների համար, որոնք առաջարկվում […]
«Սուտ վկայություն մի տուր», «Աստվածաշունչ» Մատյան, տասը պատվիրաններ: Դատարանների գործը չէ՛քաղաքական որոշումներ կայացնելը: Այդ գործընթացը դուռ կարող է բանալ երկու տեսակի երեւույթների առջեւ, մասնավորապես՝ 1. համընդհանուր վստահություն ճգնաժամ առաջացնել միջազգային իրավական համակարգի եւ արդարադատության նկատմամբ, 2. մի շարք պետությունների ու ժողովուրդների ստիպել խորհելու ձեւավորել արդարադատության մեկ այլ համակարգ՝ ծագող խնդիրներին արդարացի լուծումներ գտնելու նպատակով: Խնդիր […]
Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր […]




