«Նազարբաեւը, ինչպես նաեւ այս անգամ լռած Լուկաշենկոն, պարբերաբար հասկացնում են, որ իրենք պատրաստ չեն Ալիեւի ընտանիքի հետ ունեցած իրենց անձնական կապերը զոհաբերել հանուն Հայաստանի հետ ինչ- որ համագործակցային կապերի զարգացման: Եվ Նազարբաեւ-Ալիեւ անձնական կապերը այս անգամ էլ ի ցույց դրվեցին: Հայտնի է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցում են այն կառույցներին, որոնք միավորում են, այսպես […]
Մայիս 2014
Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, փաստ է, որ միության խորհրդի նիստում Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին. «Մնացել են մի քանի հարցեր, […]
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով մայիսի 14-ին ԱՄՆ-ից բարեգործական նպատակով պահպանման պայմաններին չհամապատասխանող «SIMILAC» ապրանքանիշի մանկական կերը Հայաստան փորձել է ներմուծել Հայ ավետարանչական եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Baby-Sim ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ղուկասյանը, որն էլ «SIMILAC» ապրանքանիշի պաշտոնական ներմուծողն է: «Մեր ընկերությունն է ներմուծում «SIMILAC» ապրանքանիշի կաթնախառնուրդով մանկական կերը, իսկ Հայ ավետարանչական եկեղեցին ներմուծում […]
Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով: Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու, […]
Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, և Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ Հայաստանը տեղ չգտավ հիմնադիր պետությունների կազմում, չնայած նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց մինչև հունիսի 15-ը ստորագրել պայմանագիրը, նշելով այս կառույցին Հայաստանի անդամակցման շահագրգռվածության մասին: Իսկ այն, […]
«Հայաստանի Առաջին Հանրապետության մասին խոսելիս պետք է նշել, որ այն հռչակվեց շատ ծանր ու խառը ժամանակներում, երբ վերափոխվում էր ամբողջ աշխարհը: Այդ պայմաններում կարողացան իրենց ապագան հաստատել միայն այն ժողովուրդները, որոնք գործեցին՝ պահպանելով իրենց ինքնությունը: Հայ ժողովուրդը դրանցից մեկն էր: Մեր անկախության գլխավոր գրավականը հայկականությունն էր: Եթե մենք գործեինք այլ տրամաբանությամբ, մեծագույն կորուստներ կունենայինք: Սակայն […]
Եվրոպայում, ԱՄՆ-ում բնակվող ցեղասպանության ենթարկվածների ժառանգներն այսօր փորձում են փոքր դատերով Թուրքիայից որոշակի դրամական փոխհատուցում ստանալ, բայց ես այդ ընթացքը ճիշտ չեմ համարում, որովհետև փոքր դատերով հարցը դառնում է անհատների, անձնական խնդիր, մինչդեռ հատուցումը համազգային հարց է:
Այսօր պետականորեն նշվող 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը պարունակում է հայոց պետականության պահպանման ու զարգացման համար անհրաժեշտ գաղափարաբարոյական արժեքների մի ամբողջ գանձարան
Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթեցին եվրոսկեպտիցիզմի կողմնակիները, ովքեր դեմ են եվրոպական ինտեգրացիայի գաղափարին, դեմ են որոշումներն իրենց երկրներից դուրս կայացվելուն, և կողմնակիցներն են պետությունների ինքնիշխանության: Նման զարգացումը կանխատեսելի՞ էր:
Պարզվում է, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովում խիստ մտահոգված են, որ հայ դպրոցականն իր երկրում հնարավորություն ունի խորությամբ ուսումնասիրելու ազգային արժեքներ կրող ու ստեղծող իր եկեղեցու պատմությունը: Հանձնաժողովին հունից հանում է այն, որ “Հայ եկեղեցու պատմություն” առարկան հայաստանյան դպրոցների ուսումնական ծրագրերում ներառված է որպես պարտադիր ուսուցանվող:




