14 Հոկտեմբեր 2014

Հոկտեմբեր 14, 2014թ. 21:28

Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար: Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը […]


Հոկտեմբեր 14, 2014թ. 02:25

Ինչպե՞ս են ներկայացնում հեռուստաընկերությունները մշակութային կյանքը: Պատասխանելով այս հարցին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Մեր հանձնաժողովը հետեւում է զուտ օրենսդրական դաշտին, եւ բնականաբար բովանդակային մասով չենք կարող որեւէ դիտարկում ունենալ: Սակայն որպես բեմադրիչ բազմիցս շեշտել եմ, որ, իհարկե, մեր պատկերացումները, ցանկությունները եւ […]


Հոկտեմբեր 14, 2014թ. 02:14

Մենք պետք է ամեն ինչ անենք` այս իրավիճակն օգտագործելով տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու եւ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ այդ գործում իհարկե շատ կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը` գործարար բանակին ճիշտ ուղղորդելու համար, ինչպես նաեւ գործարարների ճկուն ու ճիշտ կողմնորոշումը նոր իրավիճակում:


Հոկտեմբեր 14, 2014թ. 01:10

1967թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։


Հոկտեմբեր 14, 2014թ. 00:36

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։