Օրերս DOCOMOMO international-ի (շինությունների, տեսարժան վայրերի եւ քաղաքաշինության օբյեկտների փաստագրման եւ կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքի բարձր կոչում եւ վաստակ ունեցող ճարտարապետները հանդես են եկել կոչով՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի շենքի պահպանման համար, քանի որ այդ շինության արժեքը ժամանակակիցների եւ սերունդների համար անառարկելի է։ Ճարտարապետներն […]
21 Հոկտեմբեր 2014
Երեւանում դուդուկի ակադեմիա, դպրոց չկա, մինչդեռ, օրինակ, Լիոնի կոնսերվատորիայում դուդուկի բաժին է բացվել, Ֆրանսիայում ցանկանում են դուդուկի փառատոն անցկացնել: Հայաստանում պետք է դուդուկի կենտրոն լինի, որովհետեւ աշխարհի շատ երաժիշտներ, դուդուկահարներ հետեւում են Հայաստանի գործընթացներին: Դուդուկի արմատները ոչ միայն մեր հողում են…
Հետաքրքիր է, բայց անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ իբրեւ թե մաքսակետ տեղակայելու միանգամայն շինծու հարցը շատ ավելի հաճախ արծարծվեց մամուլում ու զանազան-զարմանազան կայքերում, քան աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Ռուս-վրացական հակասությունների նոր թնջուկը ձեւավորվում է այն պայմաններում, երբ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործած Հայաստանը ինտենսիվ խորհրդատվություններ է սկսել իր անմիջական հարեւանի հետ՝ Եվրամիության հետ նրա ունեցած սերտ հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին «սինխրոնացնելու» նպատակով։




