27 Հոկտեմբեր 2014

Հոկտեմբեր 27, 2014թ. 00:39

Ծախում էի շուկայում ձու,
Հանդիպեցի մի գյուղացու,
Ոտքերը՝ ծուռ, ձեռքերը՝ ծուռ,
Տրորեցի ոտքը նրա,
Նա էլ ընկավ քթի վրա:

Նմանատիպ գրվածքների, որոնց դժվար է անգամ ստեղծագործություն անվանելը, այսօր հաճախ կարելի է հանդիպել մանկական գրականության մեջ: Այսպե՞ս ենք սերունդ դաստիարակում:


Հոկտեմբեր 27, 2014թ. 00:33

Երբ իմացա, որ Արմեն Մարտիրոսյանը հրատարակել է երեխաներին սեռական դաստիարակության երկհատորյակ, ապշել էի: Մտածեցի՝ հինգ տարեկանից մինչև տասնչորս տարեկան երեխան ինչպե՞ս կարող է սեռական դաստիարակություն ստանալ: