Ադրբեջանի պատմության ինստիտուտի նախագահ Յաղուբ Մահմուդովը ստանձնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային գովերգելու պարտականությունը: Ըստ Haberler-ի՝ Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի և ներկայացումների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Մահմուդովն անդրադարձել է պատմությանն ու այն իմանալու կարևորությանը երիտասարդների շրջանում: Ադրբեջանցին պնդել է, որ Խաչակրաց արշավանքից հետո շարունակվել են թուրքերի դեմ շարժումները, որոնք պատճառ են դարձել, […]
Սեպտեմբեր 2014
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնալիքներից գործուն քայլերի է անցել` որոշ առեւտրականների պայմանագրերը խզելու գրավոր պահանջներ է ներկայացրել` պատճառաբանելով, թե իրենց առեւտրային տարածքում շինաշխատանքներ են նախատեսվում:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]
<<Ուզում են մեր երկիրը 30 տարով հետ տանել ու կրկնել այն ցավալի իրողությունները, որոնք կատարվեցին մեր հարևան երկրներում: ՙԵռյակ՚-ը իրեն պետք է հաշիվ տա, ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնում է՞ միջոցները>>:
Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն:
Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան:
«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- նշել էր Արամ Ա-ն:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մերձկասպյան պետություններին մտածել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ հայտարարությունը նա արել է Աստրախանում սեպտեմբերի 29-ին բացված կասպյան համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն: «Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հարցը, փոխադարձ առևտրում ներգրավումը: Դրա հետ մեկտեղ մինչ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը կարելի […]
Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքին ուշադիր հետևող ցանկացած անձ կարող էր եզրակացնել, որ պարոն Էրդողանը, ով իրեն համարում է ժողովրդավարության հովանավոր և արաբական գարնան հեղափոխության պաշտպան, իրականում շատ հեռու է ժողովրդավարության ոգուց և գաղափարախոսությունից:
Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը Միլի մեջլիսի կցորդը:
Եվրասիական ինտեգրման գաղափարը բախվում է լուրջ դժվարությունների, եւ ավելի ճիշտ կլինի Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը չպայմանավորել միայն ինտեգրացիոն գործընթացներով:




