Բաց հանքի շահագործումը կվնասի մեր երկրի ռազմավարական ջրային պաշարներին, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ:
31 Հոկտեմբեր 2014
Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26
Մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:
Հոկտեմբեր 31, 2014թ. 00:15

Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:





