15 Օգոստոս 2023

Օգոստոս 15, 2023թ. 21:25

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիր կատարման անայլընտրանքայնությունը՝ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։


Օգոստոս 15, 2023թ. 21:18

Ստեփանակերտը շատ կարեւոր է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ու Արցախի շրջափակման հարցի քննարկումը: Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, մարտահրավեր է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ քաղաքակիրթ աշխարհին, ինչպես նաև շատ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան սկսել է Ադրբեջանի հետ միասին։ Սխալ է Լաչինի միջանցքը նույնացնել Աղդամով անցնող ինչ-որ ճանապարհի հետ, նման մոտեցումը լեգիտիմացնել այդ միջանցքի օկուպացիան Ադրբեջանի […]


Օգոստոս 15, 2023թ. 21:06

Սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետեւանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»:


Օգոստոս 15, 2023թ. 21:01

Այս ընտրություններում ինչ–որ մեկին մրցակից համարելը տեղին չէ, այս ընտրությունն ինձ համար ավելի շատ քաղաքական, քան համայնքային է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրությանը «Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը։  «Ողջունելի է, որ շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։ Քաղաքի զարգացման շատ ծրագրեր կներկայացվեն, որոնք հանրության քննարկման կդրվեն։ Այն ուժերը, որոնք չեն […]


Օգոստոս 15, 2023թ. 20:32

Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը: Այս մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն: «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու  Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը: Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»,- նշվում է հայտարարության մեջ:


Օգոստոս 15, 2023թ. 20:26

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետեւանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի եւ շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների եւ տարեցների առողջական իրավիճակի վրա։


Օգոստոս 15, 2023թ. 20:23

Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո ոչ մի քաղաքական պաշտոնյա ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև պաշտոնանկ չի արվել։


Օգոստոս 15, 2023թ. 20:18

Մենք ինքներս մեզ համար պիտի պարզ հասկանանք կատարվող պրոցեսները, որ կարողանանք հասկանալի դարձնել դրանք ավելի լայն հանրության համար։ Ուրեմն սկսենք նարատիվների շտկումից:


Օգոստոս 15, 2023թ. 20:09

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է »,- նշվում է հաղորդագրության մեջ:


Օգոստոս 15, 2023թ. 20:06

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր եւ Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա եւ Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաեւ Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։