17 Օգոստոս 2023

Օգոստոս 17, 2023թ. 00:43

Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի […]


Օգոստոս 17, 2023թ. 00:36

Թեև Լաչինի միջացքի խնդրով պայմանավորված հայկական ու ադրբեջանական կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում, այնուամենայնիվ, տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի՝ հիվանդների և քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար: Նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի»


Օգոստոս 17, 2023թ. 00:28

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում արդեն ութ ամիս փոխադրումների սահմանափակումն ու ամբողջական շրջափակումը հանգեցրել է ներկայիս ճգնաժամի։


Օգոստոս 17, 2023թ. 00:00

Միջանցքի ապաշրջափակում ասելով՝ ոչ միայն հասկանում ենք Հակարիի կամրջին անօրեն տեղադրված անցակետը, այլ նաև մեր խնդիրն այն է, որպեսզի այսպես կոչված էկոակտիվիստների հավաքի վայրից ռուս խաղաղապահների թույլտվությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը հանվեն: