Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր…
23 Օգոստոս 2023


1990 թվականի այս օրը` օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Ինձ համար մեր մեծագույն ամոթն այն է, որ անկախության հռչակման 33-րդ տարում մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իր շնորհավորական ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ մեր պետության գոյությունն առհասարակ:

Երկրի ղեկավարի այս ձեւակերպումները եւս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր […]




