Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն ՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
1 Սեպտեմբեր 2023


Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։

Միասին հավաքական ուժերով հասնելու ենք մեր ազգային-պետական իղձերի իրականացմանը․ բացելու ենք Բերձորի միջանցքը, միացնելու ենք Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին՝ կանխելով թշնամու դավադիր ցեղասպանական ծրագիրը։

Կործանման կամ վերհառնելու ճանապարհին… Արցախի սուբեկտայնությունը օրեցօր նվազում է, պետականությունը՝ կասկածի տակ դրվում… Արցախում պետական համակարգի ու ինստիտուտների խարխլման, իշխանությունների ապալեգիտիմացման պրոցեսի մեկնարկը տրված է: Այս համատեքստում էլ հրաժարականների շքերթը շարունակվում է: Եթե Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանի հրաժարականն Արայիկ Հարությունյանը բավարարեց, հետո իր ցանկությամբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Արթուր Թովմասյանը, ապա այսօր՝ ներքին որոշումների արդյունքում […]

Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի […]

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել․ «Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Նրա ջանքերը, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, վերջին շաբաթների ընթացքում, որպես առաջնահերթություն, կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորման վրա: Կլաարը և Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել […]




